Բիթքոյնի փոխարժեքը ռեկորդային մակարդակի է հասել
ECONOMICSՄարտի 10-ին սակարկությունների ժամանակ բիթքոյնի փոխարժեքը բարձրացել է ավելի քան 120 դոլարով՝ հասնելով 1327 դոլարի ռեկորդային մակարդակի , հայտնում է Business Insider–ը։
Կտրուկ աճից հետո կրիպտոարժույթի արժեքը իջել է մինչեւ 1291 դոլար, հավելում է պարբերականը։ Ժամը 19։10-ի դրությամբ բիթքոյնի փոխարժեքը կազմում էր 1240 դոլար։
Բիթքոյնի կտրուկ ամրապնդումը կապակցված է այն ակնկալիքների հետ, որ ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հարցերով հանձնաժողովը մոտ օրերս հավանություն կտա աշխարհի առաջին ETF բիթքոյն հիմնադրամի ստեղծմանը, նշում է պարբերականը։ Նման որոշում կարող է կայացվել մինչեւ մարտի 11-ը, իսկ կհրապարակվի այն մարտի 13-ից ոչ շուտ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



