Մոսկվան օգտագործում է Երևանի և Բաքվի հետ հարաբերություններն արցախյան հակամարտության կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը մտադիր է շարունակել Արցախի հարցով իր միջնորդական առաքելությունը: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը շարունակում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Արցախյան հակամարտության ուժային լուծումն անթույլատրելի է»,-հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը զուգահեռ ինքնուրույն քայլեր կձեռնարկի խնդրի լուծման համար, քանի որ Մոսկվան մոտ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, որոնք թույլ են տալիս «բացահայտ կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի շուրջ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



