Լը Պենն ու Մակրոնն ընտրությունների առաջին փուլում 26-ական տոկոս կստանան. հարցում
INTERNATIONAL NEWSՎերջին հարցումների արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը հավասար թվով ձայներ կստանան, հաղորդում է Reuters գործակալությունը:
Մարին Լը Պենին եւ Էմանուել Մակրոնին աջակցություն է հայտնել ընտրողների 26-ական տոկոսը, իսկ Ֆրանսուա Ֆիյոնին՝ 20%-ը:
Երկրորդ փուլում Մակրոնը կարող է հաղթել Լը Պենին՝ 65/ 35 հարաբերակցությամբ: Իսկ Ֆիյոնը Լը Պենին կհաղթի 60/40 հարաբերակցությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացիների երկու երրորդը պահանջում է, որ Ֆիյոնը հանի թեկնածությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



