Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Լիլի Վարդանյանը՝ երեխաների, հայրենիքից հեռու ապրելու պատճառների և աշխատանքային ծրագրերի մասին

PHOTO

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Լիլի Վարդանյանը, ում հեռուստադիտողը տարիներ առաջ ճանաչեց «Կարգին հաղորդման» շրջանակներում:

-Լիլի, Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ են, էկրաններին էլ շատ հազվադեպ եք հանդիպում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

-  Պասիվությունս պայմանավորված է նրանով, որ ես հիմնականում Հայաստանում չեմ ապրում: Երբեմն-երբեմն վերադառնում եմ ու հետաքրքիր նախագծերի առաջարկը չեմ մերժում, միայն թե մի պայմանով, որպեսզի դրանցում երկարատեւ զբաղվածություն չունենամ, քանի որ ֆիզիկապես չեմ կարողանա երկար մնալ այստեղ:  Այնպես է դասավորվել, որ տարվա ընթացքում ես կարող եմ հաճախ փոխել բնակությանս վայրը: 17 տարի Կանադայում եմ ապրել, հիմա ավելի շատ Հայաստանում եմ լինում, բայց շուտով պետք է մեկնեմ Կալիֆորնիա, քանի որ մեծ աղջիկս որոշել է ընդունվել ռեժիսուրայի ֆակուլտետ ու մենք նպատակահարմար գտանք, որ նա կրթությունը ստանա ԱՄՆ-ում: Սա նախնական մտքեր են, բայց քանի որ կյանքս միշտ անկանխատեսելի զարգացումներ է ունեցել, սովորել եմ կյանքս չպլանավորել:

-Լիլի, վստահ եմ, շատերի համար անակնկալ կլինի այն, որ այդքան մեծ աղջիկ ունեք, կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Ես ունեմ երկու հրաշք աղջիկ, ովքեր այս պահին ապրում են իրենց հայրիկի մոտ, քանի որ ճիշտ կլիներ, որ մեծ աղջիկս ավարտական դասարանները անցկացներ Կանադայում: Ինձ հիմա շատ դժվար է, իհարկե, երեխաներիցս հեռու լինելը, բայց ինձ համար առաջնահերթ կարեւոր է, որ երեխաներս լավ կրթություն ստանան, բացի այդ մեր՝ իրարից հեռու գտնվելը ժամանակավոր է: Ցավում եմ, որ մեր երկրում ուսումնական համակարգն այնքան բարձր մակարդակի վրա չէ, որ ցանկություն ունենայի երեխաներս այստեղ կրթություն ստանային:

-Ձեր նախկին ամուսինը հունգարացի է, հետաքրքիր է՝ ինչպիսինն են հայ-հունգարական ամուսնությունից ծնված երեխաները:

-   Այո, միշտ էլ կողմնակից եմ եղել, որ երբեմն-երբեմն խառնամուսնություն է լինում ու երկու տարբեր ազգի երեխաներ են ծնվում.  սա նաեւ բժշկական տեսանկյունից է օգտակար: Միաժամանակ, պետք է նշեմ, որ տեսակով չափազանց հայրենասեր եմ ու իմ տված դաստիարակության շնորհիվ երեխաներս տիպիկ հայ են: Նրանք հրաշալի հայերեն են խոսում ու հավատարիմ են մեր արժեքներին: Փոքր աղջիկս դեմքով եւս շատ նման է հայի, մեծս ավելի եվրոպական արտաքին ունի, բայց բնավորությամբ ու տեսակով լրիվ հայ է:

-Ձեր ներգործությունը մե՞ծ է եղել, որպեսզի աղջիկն ընտրի արվեստը:

-   Բացարձակ: Իհարկե, դեռ փոքրուց ես տեսնում էի, որ նա իրեն շատ լավ է դրսեւորում բեմում, նրան տանում էի թատերական խմբակներ: Ես էլ, քանի որ հայրենիքից ու թատրոնից հեռու էի, նրան տեսնելով բեմում, հուզվում էի: Բայց երբեք նրան չեմ ուղորդել դեպի այս ոլորտ: Թերեւս ուղորդումն ինքնաբերաբար է ստացվել, երբ նրան ինձ հետ տանում էի նկարահանումների: Իսկ վերջնականապես այս աշխատանքին սիրահարվեց այն ժամանակ, երբ մի ֆիլմում էի նկարահանվում, որտեղ մի աղջնակ էր պետք, ես էլ նրան տարա, որ խաղար: Հատկանշականն այն էր, որ այդ ժամանակ նա սիրահարված աչքերով նայում էր ոչ թե դերասաններին, այլ հենց ռեժիսորին: Արդյունքում ընտրեց «Ռեժիսուրա եւ սցենարական աշխատանք» մասնագիտությունը:

-Լիլիհրաշալի տեսք ունեքո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:

- Երբեւէ սպորտով չեմ զբաղվել, դիետաներ չեմ պահել: Կարծում եմ, երբ մարդու ներսում խաղաղություն է  տիրում, դա արտահայտվում է նաեւ արտաքինի վրա: Իհրակե, իմ կյանքում էլ եղել են դժվար շրջաններ, բայց, երբ սիրում ես կյանքն իր լավ ու վատ կողմերով, դժբախտությունները չեն ազդում երջանկությանդ վրա: Ես երջանիկ մարդ եմ, դա էլ երեւի արտացոլցվում է արտաքինի վրա: Ես գոհ եմ իմ կյանքից:

-Մտածո՞ւմ եք երկրորդ անգամ ամուսնանալու մասին:

- Ինչու ոչ: Եթե սեր լինի, ապա դեմ չեմ լինի երկրորդ անգամ ամուսնանալ:

-Այժմ Ձեզ տեսնում ենք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալումորը մոտենում է իրավարտինԱռաջիկայում այլ ծրագրեր ունե՞ք:

- Նախ պետք է ասեմ, որ «Շանթ» հեռուստաընկերության հետ երբեւէ չէի աշխատել ու ինձ շատ դուր եկավ մեր համագործակցությունը: Այժմ էլ նրանց հետ մի կարճ նախագծի պայմանավորվածություն ունեմ, որը կատարելուց հետո ամռանը կմեկնեմ երեխաներիս մոտ, ովքեր իմ կարիքը հիմա շատ ունեն: Նաեւ արդեն իսկ ԱՄՆ-ի հայկական հեռուստաընկերոթյուններից մի քանի առաջարկներ ունեմ. եթե ամեն ինչ բարեհաջող լինի ու տեղափոխվենք, ապա դրանց արդյունքը եւս հեռուստադիտողը կտեսնի:

-Լիլի, Ձեզ հեռուստադիտողը առաջինը ճանաչեց կատակերգական ժանրում՝ «Կարգին հաղորդում»-ով, հետաքրքիր է, որպես դերասանուհի, դրամայում, թե՞ կոմեդիայում եք Ձեզ ավելի լավ զգում:

- Իրականում կոմեդիայում ավելի դժվար է խաղալ. մարդուն ծիծաղեցնելն իսկապես դժվար աշխատանք է: Դրամայում ես ավելի հանգիստ եմ զգում ինձ, բայց ամեն ինչ կախված է թիմից ու ռեժիսորից: «Կարգին հաղոդման» նկարահանման տարիներին գրեթե ամբողջը իմպրովիզ էր. բոլորն էլ ինտելեկտով ու հումորով մարդիկ էին ու թերեւս դա էր հաջող աշխատանքի գրավականը: Ինձ շատ հետաքրքիր ու հաճելի էր Հայկոյի, Մկոյի եւ Դավիթ Բաբախանյանի հետ աշխատելը: Նրանք շատ տաղանդավոր էին ու կարողանում էին իմպրովիզով համով-հոտով աշխատանք ստանալ:

Ucom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customers