Fashion զրույց. Ամուսինս միշտ հաճոյախոսում է, ինչից ավելի եմ ոգևորվում.Արևիկ Ալավերդյան
PHOTO
Wnews.am-ի Fashion զրույց խորագրի հյուրն այս անգամ երգչուհի Արևիկ Ալավերդյանն է: Փոխվե՞լ է արդյոք Արևիկի ոճը մայրանալուց հետո, ինչպե՞ս է վերաբերում ամուսինը նրա fashion էքսպերիմենտներին, այս և այլ թեմաների շուրջ խոսել ենք ոճային մայրիկի հետ:

-Կարծում եմ նորաձևության հանդեպ սերը իմ մեջ ի ծնե է, որովհետև հիշում եմ դեռ շատ փոքր էի և սիրում էի մայրիկիս հագուստները կրել ու ցուցադրել ծնողներիս: Կարծում եմ՝ ոճի և ճաշակի զգացումը շուտ ձևավորվեց իմ մեջ և որոշեցի , որ պետք է դառնամ մոդելավորող: Երազանք էր դա, որ այդպես էլ չիրականացավ: Ընտրեցի երգարվեստը: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ նորաձևությունը, որքան ոճը: Ինչպես ասում են՝ նորաձևությունը ժամանակավոր է, ոճն՝ անմահ:
– Ոճդ ինչպե՞ս կբնութագրես, ինչի՞ց ես ոգեշնչվում կերպարներդ ստեղծելիս:
Սիրում եմ համադրել տարբեր ոճեր, գիտեմ ինչն է իմը, ինչն է ինձ սազում, ինչը՝ ոչ: Առօրյա հագուստը պետք է լինի հարմարավետ, բայց ոճային: Ոգեշնչման աղբյուրներ շատ ունեմ: Շատ դիզայներներից եմ ոգեշնչվում:

–Ովքե՞ր են քո ֆավորիտ դիզայներները:
-Շատ կան, չեմ կարող նշել մեկը, որ ամենասիրելին է՝ Michael korsi , stella mccartney, victoria bekcham, balmain…այսպես կարող եմ շատ երկար թվարկել:
–Որտեղի՞ց ես սիրում գնումներ կատարել:
-Փարիզից միանշանակ։
–Առաջին բանն, ինչին ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինում, ոճում:
– Ճաշակի զգացում, կոկիկություն, խոսք:

– Նորաձևության կանոններ, որոնք սիրում ես խախտել:
-Նորաձևությունը չունի կանոններ:
– Որո՞նք են նոր սեզոնի գլխավոր թրենդները քո կարծիքով:
-Վերջերս fashion week- երի ընթացքում աշխարհահռչակ դիզայներները ներկայացրեցին իրենց հավաքածուները, որոնք մեկը մյուսից սարսափելի տարբերվում էին և դժվար է ասել, որոնք են այս սեզոնի գլխավոր թրենդները: Ինձ համար երբեք գլխավոր թրենդ չի լինում, այո՛ տեղեկացված եմ՝ ինչն է նորաձև, բայց միշտ կրում եմ այն, ինչ սիրում եմ: Նորաձևության գերի չեմ և երբեք չեմ կրում հագուստ, որը պարզապես այս պահին նորաձև է:
– Ո՞րն է եղել քո վերջին գնումը:
-Պայուսակը։
-Ո՞րն է քո հաջորդ must-have-ը:
-Կոշիկ, որը պատրաստվում եմ ձեռք բերել:
– Ովքե՞ր են քո անձնական fashion իկոնաները:
-Դիզայներներ, ոճային բլոգերներ, պարզապես սովորական ճաշակով մարդիկ:

Շարունակությունը՝ այստեղ





















































1
Kapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts...
2
Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025
3
Converse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities
4
IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private...
5
AraratBank holds Annual General Meeting of Shareholders