Թուրքիայի հետ Ֆլինի կապերը հաստատում են, որ նրա պաշտոնանկությունը ճիշտ Էր. Փենս
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հետ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի լոբբիստական փոխհարաբերությունները հաստատում են նրա պաշտոնաթողության որոշման ճիշտ լինելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ նախագահի նախկին խորհրդական Ֆլինն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում գրանցվել Է որպես Թուրքիայի շահապաշտպան:
Ըստ որում, ինչպես նշվել Է, նա այդ աշխատանքն ավարտել Է մինչեւ անցյալ տարվա նոյեմբերն ԱՄՆ-ում կայացած նախագական ընտրությունները: Նշվել Է, որ Ֆլինի ֆիրման այդ ծառայությունների համար ստացել Է շուրջ 500 հազար դոլար:
«Կարծում եմ՝ դա հաստատում Է գեներալ Ֆլինին պաշտոնաթող լինել խնդրելու նախագահի որոշումը»,- ասել Է Փենսը Fox News-ին տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



