Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Արամ Սարգսյան. «Կուսակցություններից ոչ մեկը չի հասկանում, որ իր գործողություններով Հանրապետականի ջրաղացին է ջուր լցնում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Gallup International ընկերության կողմից օրերս ներկայացված նախընտրական հետազոտության արդյունքներին, ասաց, որ իրենք դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին էին նմանատիպ հարցում պատվիրել, որի արդյունքները բավականին մոտ էին ներկայացված ցուցանիշներին:

«Այն ժամանակ էլ շատ հստակ էր, որ եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն և գլխավորի նախընտրական ցուցակը, ապա իրենց վարկանիշն անպայման շատ ավելի բարձր կլինի: Ինչ վերաբերում է Հանրապետականին, ապա իշխանությունների նկատմամբ անվստահության և անտարբերության տոկոսը 68,3 էր, իսկ իշխանություններին վստահողները կազմել էին հարցվածների 9,6%–ը: Ի դեպ, վերջին ցուցանիշի 4,7%–ը պետական համակարգում աշխատողներն էին եղել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Համեմատելով հարցման վերջին արդյունքները իրենց կողմից պատվիրվածի հետ, քաղաքական գործիչը նշեց, որ իրենք նույնպես փորձել էին պարզել վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը: Իրենց հարցման արդյունքներով այն 74% է եղել, սակայն ՀՀԿ–ին անդամակցելուց հետո այդ ցուցանիշը որոշակիորեն նվազել էր:

«Դեմկուսի» հոկտեմբերյան հարցումներով ՀՀԿ–ի վարկանիշը 8,6% է եղել, ԲՀԿ–ինը կազմել է մոտ 17%, ՀՅԴ–ի վարկանիշը կազմել է 4,1%, ՀԱԿ–ինը 3,2%, ՀՎԿ–ինը՝ 2,6, ՀԿԿ–ի վարկանիշը 2,4% է եղել, իսկ «Ժառանգություն» կուսակցության համակիրները կազմել են մոտ 9%, որի առյուծի բաժինը Զարուհի Փոստանջյանի հանդեպ ունեցած բարձր վստահության արդյունքն է եղել:

««Դեմոկրատական» կուսակցության վարկանիշն, ըստ այդ հարցման արդյունքների կազմել է 5,5%, սակայն պետք է հաշվի առնել, որ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է մոտ 21 հազար դոլարի չափով գումար գրավադրի, իսկ հեռուստատեսային մոտ 10 րոպեանոց հարցազրույցը 2000 դոլար գումար արժե: Այսինքն, այսօր ընտրություններին մասնակցելը դարձել է այնպիսի թանկ հաճույք, որ ոչ բոլոր կուսակցություններն են ի վիճակի նման ֆինանսական արգելքներ հաղթահարել: Դա է պատճառը, որ ստիպված ընտրում են որևէ կուսակցության հովանու տակ, կամ՝ հետ հանդես գալու տարբերակը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Ֆինանսական ռեսուրսներ չունենալու պատճառով շատ կուսակցությունների գաղափարները թղթի վրա մնալու մասին «Դեմկուսի» ղեկավարը նշեց, որ դրանից խուսափելու համար էին իրենք որոշել միավորվել Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված «Համախմբում», «Երրորդ իշխանություն» կուսակցությունների դաշինքում: Բայց փաստորեն դա էլ ցույց տվեց, որ այստեղ ևս «փորձանքներ» կան:

«Մենք ստիպված եղանք հրաժարվել այդ դաշինքից, քանի որ խախտվեցին բոլոր հնարավոր սկզբունքները: Մենք որևէ մեկին չէինք լիազորել մեր փոխարեն որոշումներ կայացնել: Եվ եթե դա իմանայինք, ապա ի սկզբանե չէինք համաձայնի այդ դաշինքի մաս կազմել: Բացի այդ, նման դաշինքների ժամանակ ամբիցիաներ են առաջ գալիս, որը կարելի է ասել մանկական հիվանդության է նման, քանի որ մեր երկրում կուսակցություններն իրականում դեռևս կայացած չեն»,– ասաց Ա. Սարգսյանը:

Ռեյտինգային ընտրակարգին առաջինը ընդդիմացած քաղաքական կուսակցությանն այն ժամանակ որևէ կուսակցություն թեև չի պաշտպանել, սակայն այսօր բոլորը խոսում են այն մասին, որ դա խայտառակ մրցապայքար է ենթադրում: Իսկ եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ ու նորից քաղաքական գործընկեր փնտրել, ապա չի բացառվում, որ Դեմկուսը միայնակ հանդես գար, քանի որ իրենց կարծիքով որևէ քաղաքական ուժ կամ միավորում իրենց գաղափարախոսությանը չի համապատասխանում:

«Ամենագլխավոր հարցն այն է, որ այս համակարգը պետք է կազմաքանդվի, քանի որ այս համակարգի դեպքում որևէ առաջընթաց չի կարող լինել: Եվ եթե դրա փոխարեն փորձում են կոսմետիկ կամ պոպուլիստական փոփոխություններ առաջարկել, դրանից ոչ միայն ոչինչ չի փոխվի, այլ ավելի կվատանա վիճակը: Ի դեպ, կուսակցություններից ոչ մեկը չի հասկանում, որ իր այդպիսի գործողություններով Հանրապետականի ջրաղացին է ջուր լցնում, քանի որ եթե չեն հակադրվում այսօրվա քաղաքական, տնտեսական, սոցիալական կառավարման համակարգին, ուրեմն ուզում են ընդամենը մի փոքր փոխել իրավիճակը, ոչ թե արմատական փոփոխություններ իրականացնել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Ու քանի որ ըստ քաղաքական գործչի՝ միակ կուսակցությունը Դեմկուսն է (՞), որը երկրում արմատական փոփոխությունների հարցն է առաջնայինը համարում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում հանդես գան ոչ մի կուսակցությանը կամ դաշինքին չսատարելու մասին կոչով:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion