Թունիսյան ավիաընկերությունը դադարեցրել է բոլոր չվերթները անձնակազմի վիճաբանության պատճառով
INTERNATIONAL NEWSԹունիսյան Tunisair ավիաընկերությունը դադարեցրել է բոլոր չվերթները օդաչուների ու ավիատեխնիկների միջեւ սկսված վիճաբանությունից հետո։ Ավիաընկերությունը ներողություն է խնդրել ուղեւորներից, հայտնելով, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով, հայտնում է BBC–ն։
«Tunisair-ի երկու արհմիությունների միջեւ նոր լարվածության ու այսօր առավոտյան տեղի ունեցած բախման պատճառով ընկերությունը որոշել է դադարեցնել բոլոր չվերթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը Թունիսի միջազգային օդանավակայանում տեխնիկական անձնակազմիեւ կապիտանի ու երկրորդ օդաչուի միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին է, որի պատճառն էր դարձել համազգեստի շուրջ արդեն մի քանի շաբաթ շարունակվող տարաձայնությունները։
Ավիատեխնիկների համար նոր համազգեստը առաջացրել է օդաչուների դժգոհությունը, քանի որ չափից նման է նրանց համազգեստին։
Արդյունքում օդանավակայան են կանչել ոստիկանների, իսկ իրավիճակը հանգուցալուծելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տրանսպորտի նախարարի մասնակցությամբ։



