Չինաստանը Մյանմարում հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը
INTERNATIONAL NEWSՉինաստանը ուշադիր հետեւում է Մյանմարում ստեղծված իրավիճակին ու հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն դրսեւորել, անհապաղ դադարեցնել կրակն ու կանխել հակամարտության էսկալացիան։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է Սինհուան։
Մեկնաբանելով Մյանմարում ստեղծված իրավիճակը՝ Գեն Շուանն արձանագրել է, որ վերջերս Մյանմարի հյուսիսում տեղի է ունեցել զինված հակամարտություն, որը հանգեցրել է մեծ քանակության մարդկային կորուստների։ Հիմա Մյանմարի սահմանամերձ շրջանների ավելի քան 20 հազար բնակիչ է ժամանել Չինաստան ՝ ապաստան որոնելու։ Մարդասիրական նկատառումներով՝ չինական կողմը նրանց տրամադրել է անհրաժեշտ օգնություն, նաեւ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ սահմանամերձ գոտում կայունություն պահպանելու համար։
Գեն Շուանը ասել է, որ Մյանմարի իրավիճակից է կախված չինական-մյանմարական սահմանին խաղաղությունն ու կայունությունը։ Չինական կողմերը կոչ է անում հակամարտության կողմերին արդյունավետ քայլեր ձեռնարկել սահմաններին խաղաղություն վերականգնելու համար։



