Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Ալիեւը խիստ կոռումպացված ռեժիմի ղեկավար է. ԱՄՆ Կոնգրեսի զեկույց

INTERNATIONAL NEWS

 ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում է Ադրբեջան կասկածելի այցերի հետ կապված աղմուկը: Ադրբեջանի կառավարության փողերով կոնգրեսականների` Բաքու կատարած այցերին զուգահեռ թիրախ է դարձել նաեւ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը: Դրա պատճառը հանձնաժողովի նախագահության կողմից այդ դեպքերը քողարկելու ջանքերն են: Այդ հարցի հետ կապված բազմաթիվ քննադատություններից հետո Էթիկայի հանձնաժողովում հետազոտություն է կատարվել, եւ արդյունքները ներկայացվել հա նձնաժողովին: Սակայն հանձնաժողովի ղեկավարությունը հրաժարվել է զեկույցը ներկայացնել հանրությանը: Հարցի հետ կապված ԱՄՆ-ի Ազգային իրավունքի եւ քաղաքականության կենտրոնը ընդարձակ նյութ է պատրաստել, որում Ադրբեջանում առկա վարչակարգը քննադատության է ենթարկվել որպես աշխարհի ամենակոռումպացված իշխանություն:

 The Washington Post-ին հաջողվել է ձեռք բերել այդ զեկույցը եւ ներկայացնել հանրությանը:

Զեկույցում ասվում է, որ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովում Ջոն Բոների համար խոսնակի պարտականությունն անհաջող ավարտ է ունեցել: Նա հրաժարվել է մի շարք խիստ կարեւոր բարեփումներից եւ օգնել Էթիկայի հանձնաժողովի անդամների կողմից թույլ տրված իրավական խախտումները քողարկելու ավանդույթի վերականգնվելուն:

Ներկայում Բոները Էթիկայի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Չառլզ Դենթլի հետ միասին ջանում է «մաքուր հանել» Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 10 անդամներին`  2013 թվականին Ադրբեջան կատարած կասկածելի այցի հետ կապված ստեղծված աղմուկից:

Հուլիսի 31-ին Էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, որ 10 կոնգրեսականների` Ադրբեջան կատարած այցի ժամանակ որեւէ իրավական կամ կանոնադրական խախտում չի հայտնաբերվել: Այսինքն, «այլեւս այդ թեմայի շուրջ հերթական հետազոտության կարիք չկա, եւ հարցը փակված է»:

Սակայն հանձնաժողովի բարեփոխման կողմնակից լիբերալ եւ պահպանողական խմբերը Էթիկայի հանձնաժողովի ղեկավարությունից պահանջել էին ամբողջությամբ հրապարակել կոնգրեսականների` Ադրբեջան կատարած այցի հետ կապված հետազոտությունների արդյունքները:

Զեկույցի համաձայն` կոնգրեսականների այցը Բաքու կազմակերպել էին ոչ առեւտրական կառույցները: Իսկ իրականում նրանց այցերի ծախսերը վճարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը:

«Գտնում ենք, որ այդ զեկույցը հաստատելու է կոնգրեսականների կողմից ներքին կարգապահական կանոնները բացահայտ կերպով խախտելու փաստերը Էթիկայի հանձնաժողովի կողմից քողարկելու ջանքերը», -հայտնել է Ազգային իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի նախագահ Քեն Բիմը:

Ադրբեջանը կենտրոնական Ասիայում գտնվող երկիր է: Այդ երկիրը երկաթե բռունցքով կառավարում է աշխարհի ամենակոռումպացված իշխանություններից մեկի ղեկավար Իլհամ Ալիեւիը: Գաղտնիք չէ, թե Կոնգրեսից ինչ է ուզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Իրանի ազգային նավթային ընկերության գործընկեր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կարողացել էր «Շահդենիզ» գազային հանքահորում հաջողությամբ խուսափել Իրանի դեմ պատժամիջոցներից: 

Չնայած կոնգրեսականների Ադրբեջան կատարած կասկածելի այցի հետ կապված զեկույցը ներկայացվել էր Էթիկայի հանձնաժողովին, հանձնաժողովն այն չէր հրապարակել: The Washington Post թերթին հաջողվել էր ձեռք բերել զեկույցը եւ հրապարակել մայիսի 13-ին:

Զեկույցում ցույց է տրվել, որ 10 կոնգրեսականներ 2013 թվականին Բաքվում կազմակերպված համաժողովին մասնակցել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության փողերով` խախտելով Կոնգրեսի կանոնադրությունը: Այդ անտեղի այցից օգտվել են Կոնգրեսի պատվիրակության 32 անդամներ:

Նրանցից մեկն իրենց պաշտպանելու ժամանակ մասնակիորեն խոստովանել է, որ չի իմացել, որ այցի հետ կապված ծախսերը հոգացել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Սակայն այս հարցի հետ կապված հետազոտություն անցկացնողները պարզել են, որ Բաքվում այդ համաժողովի ժամանակ դահլիճում Ադրբեջանի պետական նավթային ընկերության մեծ թվով բաներներ են եղել: Բաքվի կոնֆերանսին մասնակցած կոնգրեսական Իվետա Դ.Կլարկը միաժամանակ Էթիկայի հանձնաժողովի անդամ է:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding