Դրիսա Դիարասուբան մարզվում է «Շիրակ»-ի հետ
SOCIETYԳյումրու «Շիրակ»-ի նախկին ֆուտբոլիստ Դրիսա Դիարասուբան կրկին հանդես կգա գյումրեցիների կազմում:
«Շիրակ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հարձկողական ոճի կիսապաշտպան իվուարցի Դրիսա Դիարասուբան օգոստոսի կեսերին մեկնեց Բուխարեստ՝ Ռումինիայի ամենահեղինակավոր թիմերից մեկում՝ «Ստաուայում», փորձաշրջան անցնելու նպատակով։
Սակայն կողմերը ընդհանուր հայտարարի չեկան: Այժմ Դրիսան գտնվում է Հայաստանում և արդեն սկսել է մարզվել «Շիրակի» կազմում։
Նշենք, որ Դրիսա Դիարասուբան «Շիրակի» կազմում հանդես է եկել նախորդ տարվա օգոստոսից, Հայաստանի առաջնություններում անցկացրել է 29 հանդիպում, իսկ Եվրոգավաթներում՝ 5 հանդիպում։ Գյումրեցիների կազմում Դիարասուբան 2014/15 մրցաշրջանում դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



