Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը մեր հանդիսատեսն է. լրացավ հայկական«Նեմրա» ռոք-խմբի հնգամյակը

SOCIETY

Երևանի Հյուսիսային պողոտայում մարտի 8-ին կայացավ «Նեմրա» ռոք-խմբի համերգը: Օրերս լրացել է խմբի հնգամյակը: Հինգ տարվա ընթացքում խումբը ձայնագրել է ձայնասկավառակ, նկարահանել վեց տեսահոլովակ, ունեցել շուրջ հինգ տասնյակ համերգ: «Մեզ համար հնգամյա ուղու ամենամեծ ձեռքբերումը մեր հանդիսատեսն է»,- նշում են խմբի անդամները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք պատմեցին խմբի անցած ուղու և ծրագրերի մասին:

-Ի՞նչպես ստեղծվեց ձեր խումբը, և ի՞նչ է խորհրդանշում «Նեմրա» անվանումը:

-«Նեմրան» հայկական Արմեն անվան հակառակ ընթերցանությունն է: Քանի որ աշխարհում Հայաստանը անվանում են Արմենիա, Արմեն արմատի վրա շեշտ դնելով՝ ցանկացել ենք ընդգծել խմբի հայկական ծագումը: Խմբի խորհրդանիշն է մեր հնարած «Նեմրա» մոլորակը, որտեղ մարդիկ շփվում են երաժշտության միջոցով: Խմբի անդամներն են՝ Վան Եղիազարյանը (վոկալ, կիթառ), Մարիաննա Կարակեյանը (բեք-վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Վասպուր Եղիազարյանը (բեք-վոկալ, բաս կիթառ) և Մառեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ): Հայ հանդիսատեսին ենք ներկայացնում արտերկրում արդիական, սակա յն Հայաստանում դեռևս լայն տարածում չգտած, ալտերնատիվ-ռոք և ինդի-ռոք ոճերը:

-Ովքե՞ր են հանդիսատեսի կողմից սիրված ձեր երգերի հեղինակները, և ի՞նչպես են ստեղծվել դրանք:

-Երգերի մեծամասնության հեղինակն է Վան Եղիազարյանը, սակայն մի քանիսը հեղինակել են Մարիաննա Կարակեյանը (“Last Chance To Love”, “Train Of Despair”) և Վասպուր Եղիազարյանը (“All I Need”, “Seasons”), իսկ երգիծական “Shorts” երգը գրել ենք բոլորս միասին: Այն բաղկացած է երեք ուրույն հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է երեք համահեղինակների հոգեվիճակը: Սա ևս մեկ ապացույց է, որ մեր հոգեկերտվածքները լրացնում են միմյանց: Լինում է, որ երգի հեղինակը մեկն է, իսկ հանրությանը հայտնի վերնագիրը հորինել է մյուսը: Օրինակ՝ “Last Chance To Love” երգի հ եղինակն է Մարիաննա Կարակեյանը, իսկ անունը դրել է Վասպուր Եղիազարյանը: Տվյալ պահին խմբի հեղինակային երգերի ցանկը ներառում է շուրջ 25 երգ: Չնայած երգերի թեմաները վերցված են մեր անձնական կյանքից, համամարդկային արժեքների մասին են՝ անկեղծության, արդարության, ազատության… Ստեղծագործելիս ևս աշխատում ենք լինել ազատ և անկեղծ մեր երազանքների հանդեպ:

-Ո՞րոնք են ըստ ձեզ, խմբի հնգամյա ուղու նշանակալից ձեռքբերումները:

-Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը մեր հանդիսատեսն է: Երևի թե ձեռքբերումներից է նաև մեր առաջին ձայնասկավառակը՝ «Մուբլան»: Կրկին հակառակ ընթերցանությամբ՝ միջազգային album բառն է: Թեև հակառակ ընթերցանությունը, կարծես թե, դարձել է խմբի ձեռագրի ուրույն տարր, այսուհանդերձ երգերում ձգտում ենք կոնկրետության, որպեսզի ունկնդիրը ճիշտ հասկանա մեր ուղերձն իրեն: Ձայնասկավառակն ընդգրկում է տասնմեկ երգ, որոնցից շատերը այսօր էլ հնչում են մեր համերգներին:

-Խնդրում եմ համառոտ ներկայացնել նաև ձեր համերգային գործունեությունը:

-Ունեցել ենք շուրջ հինգ տասնյակ համերգներ Երևանյան տարբեր ակումբներում ու թատրոններում, մասնակցել ենք մի շարք փառատոնների: 2015 թ. պատիվ ենք ունեցել առաջինը ներկայացնել Հայաստանը ՌԴ-ում անցկացվող “Voice of Nomands” ամենամյա փառատոնին: Հաճելիորեն զարմացած էինք Վանաձորում և Ախթալայում 2016 թ. կայացած մեր համերգների արձագանքից:

-Համագործակցե՞լ եք, արդյոք մեր այլ երաժիշտների հետ:

-Համագործակցել ենք “The Beautified Project” խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի հետ, ինչի արդյունքն է մեր “Leave Me Alone” երգի զուգերգ-տարբերակը: Երգը մինչ այդ տեղ էր գտել մեր առաջին ձայնասկավառակում, զուգերգ-տարբերակի տեքստում որոշակի փոփոխություններ կատարեցինք:

-Ձեր տեսահոլովակները համացանցում տասնյակ հազարավոր դիտումներ են գրանցել: Կխնդրեի պատմել դրանց մասին:

-Խումբն ունի վեց տեսահոլովակ՝ 2014 թ. Նկարահանված “Sad Reality”-ն (ռեժ. Կ.Ամյան), “Dream”-ը (ռեժ. Մ.Կազարյան), 2016-ին՝ “Train of Despair”-ը (ռեժ. Ի.Աբրահամյան), “Feet in the River”-ը (ռեժ. Ա.Հովակիմյան), “Leave Me Alone”-ը (մասնակցությամբ՝ Ա.Սիմոնյանի, ռեժ. Մ.Գեվորգյան) և “Lost Connection”-ը (2016, ռեժ. Ի.Աբրահամյան):

-Չենք կարող խուսափել ավանդական՝ ապագա ծրագրերի մասին հարցից:

-Առաջնահերթ է երկրորդ ձայնասկավառակի ձայնագրումը: Երգերից երկուսը (“Feet In The River”, “Connection Lost”) արդեն իսկ ձայնագրվել են, ներկայացվել տեսահոլովակով: Եթե առաջին ձայնասկավառակում գերակայում էին «գլոբալ» թեմաները, ապա երկրորդը առավելապես արտացոլելու է մեր ներաշխարհը: Երևի այն անվանենք “Hmm”: Մեր երգերը հայկական ֆիլմերում որպես երաժշտական ուղեկցում օգտագործելու առաջարկություններ ենք ստացել: Ծրագրում ենք նաև մեր գործիքավորմամբ ձայնագրել հայկական ժողովրդական երգեր:

Հարցազրույցը Արման Սաֆարյանի

«Նեմրա» ռոք-խումբը հիմնադրվել է 2012 թ. փետրվարի 17-ին: 2013 թ. կայացել է խմբի առաջին մենահամերգը, հրապարակվել առաջին ձայնագրությունը: 2015 թ. «Նեմրա» ռոք-խումբը առաջին անգամ ներկայացրել է Հայաստանը ՌԴ-ում անցկացվող “Voice of Nomands” ամենամյա փառատոնին: 2016 թ. թողարկվել է խմբի առաջին ձայնասկավառակը: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League