Ամերիկացի գեներալ․ Ռուսաստանը թեւավոր հրթիռ է տեղակայել՝ ՆԱՏՕ-ին սպառնալիք ստեղծելու համար
INTERNATIONAL NEWSՌուսաստանը իր զինանոցը համալրել է ցամաքային տեղակայման թեւավոր հրթիռով, ինչը խախտում է սպառազինությունների վերահսկման մասին համաձայնագիրը, եւ արել է դա ՆԱՏՕ-ի համար սպառնալիք ստեղծելու նպատակով, հայտնել է ԱՄՆ Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի փոխնախագահ, գեներալ Փոլ Սելվան, հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Այդ համակարգը ինքնին վտանգ է ներկայացնում Եվրոպայում մեր օբյեկտների մեծ մասի համար ու մենք կարծում ենք, որ Ռուսաստանը միտումնավոր է տեղակայել այն, որպեսզի սպառնալիք ստեղծի ՆԱՏՕ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուց դուրս գտնվող օբյեկտների համար»,- ասել է Սելվան Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։
Անցած ամիս հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը իր տարածքում տեղակայել է SSC-8 թեւավոր հրթիռ, որը մի քանի տարի մշակել ու փորձարկել է՝ չնայած ԱՄՆ-ի բողոքներին այն մասին, որ դա խախտում է Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի դրույթները։



