Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին
SOCIETYՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, «Արցախի ազատամարտիկների միություն» կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի հոր՝ Ջամիլ Կարապետյանի մահվան առնչությամբ:
«Խորապես ցավակցում եմ Ձեզ՝ Ձեր սիրելի հոր՝ Ջամիլ Կարապետյանի մահվան կապակցությամբ: Նրա անցած կյանքը եղել է իր ժողովրդին, ընտանիքին և հասարակությանը նվիրվելու անկրկնելի օրինակ և հայրենասիրության դաս: Խորապես ցավակցում եմ նաև Ձեր ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, մաղթում եմ տոկունություն և կամք: Ընդունեք մեր ցավակցություններն ու զորակցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ուղերձի մեջ:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



