Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ–ը մատ է թափ տալիս Հայաստանին. Պետդեպի` մարդու իրավունքների զեկույցի հետքերով

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների 2016–ի զեկույցը: Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին, Հայաստանում տիրող մարդու իրավունքների վիճակին: Ուշագրավն այն է, որ հրապարակված լինելով ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններից առաջ (համընկնումը, իհարկե, զուգադիպություն է)` այն հստակ մեսիջներ է պարունակում ՀՀ իշխանություններին: Ընդ որում, ոչ լավ առումով:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի` Կոնգրեսին փոխանցած զեկույցում, մասնավորապես նշվում է. «Քաղաքական դաշտում գերակայող դիրք ունեն նախագահ Սերժ Սարգսյանը և նրա առաջնորդած Հանրապետական կուսակցությունը: 2013 թ. նախագահական և 2012 թ. խորհրդարանական ընտրությունները, 2015–ի սահմանադրական հանրաքվեն վարչարարության առումով լավ կազմակերպված էին, բայց գրանցված լուրջ խախտումները կասկածի տակ են առնում ընտրական գործընթացի ամբողջականությունը»: Ասել կուզի, Ս. Սարգսյանը` որպես նախագահ և ՀՀԿ խմբակցությունը` որպես ԱԺ–ում մեծամասնություն և կառավարություն ձևավարող ուժ, ըստ ԱՄՆ–ի, լեգիտիմության խնդիր ունեն:

Եթե համարենք, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարումն ավարտվում է 2018–ին, իսկ ՀՀԿ–ինը, գոնե այս կազմով, ապրիլի 2–ին, ապա զեկույցի այս հատվածն ավելի շատ ուղղված է ապագային, այն է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Այն, որ ԱՄՆ–ն ուշիուշով հետևում է այս ընտրություններին, գաղտնիք չէ: Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Միլսը իր հարցազրույցում շեշտել էր դրանց կարևորությունը: Ու դրանով էր պայմանավորել` նոր ԸՕ–ով նախատեսված, այսպես ասած, տեխնոլոգիական նորարարությունների ներդրման ֆինանսավորմանը մասնակցելը: Ապրիլին կայանալիք ընտրությունների` ազատ և արդար անցկացնելու անհրաժեշտությունը շեշտել էր նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Իհարկե, ՀՀ իշխանությունները լիովին գիտակցում են, թե առաջիկա ընտրություններն ինչ կարևորություն ունեն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այդ զարգացումը ենթադրում է, նախևառաջ, օժանդակություն ֆինանսական առումով` ի դեմս նոր վարկերի, դրամաշնորհների ու ներդրումների: Արևմուտքն արդեն իսկ խոստացել է նոր աջակցություն, բայց ընտրություններից հետո: Իսկ առանց այդ աջակցության Հայաստանի տնտեսությունը երկար չի դիմանա: Դա իր հերթին նշանակում է, որ իշխանությունները չեն կարողանա վերահսկել իրավիճակը: Այսինքն` դա ուղղակի սպառնալիք կլինի իրենց իսկ աթոռին: Ու մեզ դժվար թե օգնի մեր սիրելի ԵՏՄ–ն, քանի որ Ռուսաստանն ինքը փողի կարիք ունի:

Մյուս կողմից, Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը հավասարակշռում է մեր անդամակցությունը ԵՏՄ–ին ու ՀԱՊԿ–ին արդեն անվտանգության տեսանկյունից:
Եվս մեկ կարևոր մեջբերում Պետքարտուղարության զեկույցից: «Համատարած կոռուպցիան Հայաստանի առջև ծառացած ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, և դրա դեմ կառավարության պայքարը սոսկ մակերեսային է:

Օլիգարխները կապեր ունեն կառավարության հետ և մենաշնորհ են հաստատել տնտեսությունում: Ավելին, իշխանությունն անտեսում է կառավարության պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին մամուլի հրապարակումները:
Կոռուպցիան առկա է շինարարության բիզնեսում, պետական, դատական ատյաններում, գնումների ոլորտում, հարկային, մաքսային, կրթական, առողջապահության համակարգերում և բանակում»:

Այսօր ԱՄՆ–ի և ընդհանրապես Արևմուտքի համար կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք մեր իշխանությունները ինչ դիրքորոշում կորդեգրեն կոռուպցիայի դեմ պայքարում: Նույն Ռ. Միլսն ու Պ. Սվիտալսկին այս հանգամանքով էին պայմանավորել Հայաստանին տրվելիք հետագա ֆինանսական օգնությունը և համագործակցությունն ընդհանրապես: «Ինձ մտահոգում է կոռուպցիայի խնդիրը, այն ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ մարդու իրավունքների, ժողովրդավարության և նաև ազգային անվտանգության հարցերում: Այս ամենը կարևոր է Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համատեքստում»,– իր հարցազրույցում նշել էր դեսպան Միլսը:

Ու եթե իր զեկույցում Պետքարտուղարությունը նման շեշտադրումներ է անում, նույնիսկ կոնկրետ դեպքեր նշում (մասնավորապես, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալը), ուրեմն ՀՀ իշխանությունները լուրջ հետևություններ անելու խնդիր ունեն:

Պատահական չէ, որ դեռ ընտրություններից շատ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց` ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրություններն անբիծ լինեն: Թերևս Արևմուտքից եկող այս մեսիջներով էր պայմանավորված նաև ընդդիմության հետ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի գալու հանգամանքը:

Ինչ էլ լինի, ապրիլի 2–ի ընտրությունների որակը շատ բանով կանխորոշելու է այն ճանապարհը, որով Հայաստանն ընթանալու է առաջիկա տարիներին: Ու այս անգամ վարչարարական առումով լավ կազմակերպված լինելը ՀՀ իշխանություններին, թերևս, չփրկի:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome