Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Եվրոպա մեկնել առանց վիզայի
INTERNATIONAL NEWSԿարգավորումը, որով նախատեսվում էր Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանում, հրապարակվել է ԵՄ-ի Պաշտոնական ամսագրում, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:
Սա առանց վիզայի ռեժիմի գործարկումից առաջ վերջին դետալն է, կարգավորումը ուժի մեջ կմտընի հրապարակվելուց 20 օր հետո: Այսպիսով, մարտի 28-ին Վրաստանի քաղաքացիները կարող են 180 օրից 90 օրը Շենգենյան գոտու երկրներում լինել առանց վիզայի:
Եվրամիությունը Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսել է 2012 թվականին: 2013-ի փետրվարին Եվրահանձնաժողովը Վրաստանին է ներկայացրել վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



