Ավստրալիայում գրեթե 250 մլն դոլարի թմրանյութ են առգրավել
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի ոստիկանությունը սահմանապահների օժանդակությամբ Սիդնեյում ձերբակալել Է թմրասուրհանդակների՝ շուրջ 247 միլիոն դոլար արժողությամբ 540 կիլոգրամ մետամֆետամինով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը:
Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը նշել Է, որ իրավապահներն իրականացրել են թմրանյութերի առգրավման գործողություն, որի ընթացքում ձերբակալվել Է 20-ից մինչեւ 30 տարեկան յոթ մարդ, որոնք զբաղվում Էին թմրանյութերի փոխադրմամբ: Մետամֆետամինը թաքցված Էր պրոտեինային հավելումների 396 պլաստիկե տուփերում:
Թմրանյութերի առգրավված խմբաքանակն իր ծավալով մտել Է Ավստրալիայի ամբողջ պատմության ընթացքում խոշորագույնների տասնյակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



