Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կնոջ դերը քաղաքականության մեջ. մեկնաբանում են Հայաստանի խորհրդարանի կին պատգամավորները

SOCIETY

Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի ավելանում է: Կանանց ներկայացվածությունը, դերն ու նշանակությունը Հայաստանի քաղաքական կյանքում երբեք չի եղել այն մակարդակի վրա, ինչ վերջին տարիներին է: Ազգային ժողովի 6 խմբակցություններից երկուսի ղեկավարները կին են, իսկ, ընդհանուր առմամ բ խորհրդարանի 131 պատգամավորներից 13 կին են: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ  մինչև 2012թ. խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովում այդքան կին պատգամավոր երբեք չի եղել: Բացի նրանից, որ խորհրդարանական քաղաքական խմբակցություններից երկուսը կանայք են ղեկավարում, ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնն էլ զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հերմինե Նաղդալյանը: «Ժառանգություն» խմբակցության արդեն պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկն է: Նա իր ակտիվությամբ գերազանցել է նույնիսկ շատ տղամարդ պատգամավորների:

Կանայք իրենց ուրույն տեղն ու դերն ունեն ոչ միայն ՀՀ խորհրդարանում, այլ նաև գործադիրում: ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավարում է Արփինե Հովհաննիսյանը, ով մինչ այդ Ազգային ժողովի պատգամավոր էր, իսկ Սփյուռքի նախարարությունը ստեղծման պահից մինչ օրս ղեկավարում է Հրանուշ Հակոբյանը:

Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի նախագծում էլ կանանց մասին չեն մոռացել: Համաձայն նախագծի՝ խորհրդարանական  ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակներում յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչը նշանակում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում կանանց ներկայությունն ավելի զգալի կլինի:

Կանանց դերը զգալիորեն բարձրացել է ոչ միայն երկրի քաղաքական կյանքում, այլ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վերջին տարիներին նկատվում է նաև գործարար կանանց թվի զգալի աճ:

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, «Արմենպրես»-ը Հայաստանի քաղաքական կյանքում և հասարակական կյանքի այլ բնագավառներում կնոջ դերի և նշանակության, քաղաքական դաշտում կանանց առավել ներգրավվածության հնարավորությունների մասին զրուցել է ԱԺ կին պատգամավորների հետ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում կանանց դերը գնալով ավելի ու ավելի կարևորվում է: «Ես ինքս համարում եմ, որ քաղաքականության մեջ սեռերի բաժանումը այնքան էլ ընդունելի չէ, որովհետև, եթե մարդը պրոֆեսիոնալ է, եթե մարդը գիտակցում է որտեղ է և ինչ գործիքներով պետք է աշխատի, ինչպես իրեն դրսևորի, որոշումների կայացման ժամանակ ինչպես պետք է կարողանա ինքնադրսևորվել, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները պետք է պահպանվեն»,- ընդգծեց պատգա մավորը:

Նա հավելեց, որ քաղաքականության մեջ կանանց դերակատարությունը տարիների ընթացքում պիտի հաստատ, որովհետև քաղաքականությունը բարդ ոլորտ է, որտեղ շատ մեծ է պատասխանատվությունն ու մրցակցությունը: «Մենք այս օրերին էլ տեսնում ենք, որ տարածքային թեկնածուները ինչ դժվար ճանապարհ են անցնում, որպեսզի կարողանան կայանալ, բայց նաև հույս ունեմ, որ տարիների ընթացքում մեր կանայք էլ ավելի կամրապնդվեն, կկարողանան իրենց ներդրումն ունենալ քաղաքականության մեջ: Ես նկատում եմ, որ կանանց դերակատարումն այս ոլորտում իսկապես գնալով ավելանում է, և հենց կանայք ետք է կարողանան այնպես անել, որ իրենց մուտքը քաղաքականություն արդարացված լինի` նպատակաուղղված մեր երկրում առկա բոլոր խնդիրների լուծմանը»,- եզրափակեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ռուզաննա Մուրադյանը կարևորում է քաղաքականության մեջ կնոջ դերն առաջին հերթին նրա համար, որ կինը լրացնում է տղամարդու գործունեությունը: «Քաղաքականության մեջ երկու սեռերի ներկայացվածությունը շատ կարևոր է, որովհետև այն, ինչ տեսնում և զգում է կինը, տղամարդը կարող է չզգալ, ուստի նրանք միմյանց փոխլրացնում են: Իսկ, ընդհանուր առմամբ կինը քաղաքականության մեջ խաղաղության ու հանդուրժողականության տարածող ու ներդրող է: Կնոջ դերը քաղաքականության մեջ կարևորվում է նաև նրանով, որ շատ ու շատ խնդիրներ, որոնք տղաարդկանց կողմից լուծվում այլ մեթոդներով, կանանց կողմից նման խնդիրները լուծվում են երկախոսության, բանակցությունների, համոզելու ճանապարհով»,- նշեց պատգամավորը:

Ռուզաննա Մուրադյանն այն կարծիքին է, որ կանայք իրենց պարտականությունները, իրենց վրա դրված խնդիրները մինչև վերջ կատարելու մեծ պատասխանատվություն ունեն: «Նրանք նաև համառություն ունեն իրենց վրա դրված պարտականությունները մինչև վերջ կատարելու և ցանկացած իրավիճակում հաղթանակած դուրս գալու առումով: Կարծում եմ, որ սրանք այն հատկանիշներն են, որոնք կարող են արդյունավետ ու օգտակար լինել քաղաքականության մեջ»,- նկատեց Մուրադյանը:

Պատգամավորը լավատես է ու հույս ունի, որ առաջիկա տարիներին Ընտրական օրենսգրքում կլինի նոր փոփոխություն, որտեղ այլևս խոսք չի լինի կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցակներում կամ խորհրդարանում կանանց ու տղամարդկանց որոշակի հարաբերակցության մասին:  Նա հույս ունի, որ կգա ժամանակ, երբ խորհրդարան մտնելու համար կպայքարեն բոլոր կարող ուժերը և այլևս սեռերի բաժանում չի լինի: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League