Ռամոս. Հանգիստ կքնեմ, եթե Բարսելոնան պարտվի ՊՍԺ-ին
SPORTՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հույս ունի, որ «Բարսելոնան» չի կարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ:
Լուիս Էնրիկեի սաները 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին ՊՍԺ-ից.
«Ես հանգիստ կքնեմ, եթե «Բարսելոնան» պարտվի և դուրս չգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Այդ դեպքում ես շատ ավելի գոհ կլինեմ»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ռամոսը նախկինում ևս չէր թաքցրել, որ կատալոնական ակումբին անհաջողություններ է ցանկանում:
«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 8-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



