Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը

SOCIETY

Մարտի 6-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը: Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը և, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես ներկայացվեց «վարպետին» վայել բարդ և հագեցված համերգային ծրագիր: Հնչեցին Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի և  Ռախմանինովի ստեղծագործությունները: Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելեց յուրաքանչյուր կատարում, ինչի վկայությունն արտահայտված հիացմունքն էր և չդադարող ծափերը: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ ունեցան նան Անի Աթայանը /դաշնամուր/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/, Արթուր Գրիգորյանը /դաշնամուր/,  Պոլինա Շարաֆյանը /ջութակ/, Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/ և Խաչիկ Անդրեասյանը /դաշնամուր/: Բեմում էր նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/: Համերգի դիրիժորն էր ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:

Լինելով մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ` համերգին մասնակցած տաղանդավոր պատանի երաժիշտներն արդեն իսկ գրանցում են տպավորիչ հաջողություններ: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրել է «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ է ստացել «Gina Bachauer» միջազգային մրցույթում: Պոլինա Շարաֆյանը և Արթուր Գրիգորյանը  բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են, իսկ  Խաչիկ Անդրեասյանը, ի ուրախություն բոլորիս, մասնակցում է Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում և արդեն իսկ անցել է հաջորդ փուլ: 

Իր ամփոփիչ խոսքում Արմեն Բաբախանյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը և հատկապես կարևորեց այն աջակցությունը, որը տրամադրվում է  ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի հետագա առաջխաղացման համար: Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ծրագրի սաների համար սահմանվել է նաև կրթաթոշակ:  

Համերգի աջակիցներից էր նաև Յունիբանկը, որը
 մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում և ակտիվ իրականացրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրեր:

Նման համերգներին իր աջակցությունը տրամադրելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու

 տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության 

շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan