Վենգեր. Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք գումար էին ծախսել Բավարիայի հետ խաղը դիտելու համար
SPORT«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայից» կրած պարտությունից հետո (1:5) հայտարարել է, որ ցավում է այն երկրպագուների համար, որոնք գումար էին ծախսել այս խաղը դիտելու համար.
«Կարծում եմ՝ ակումբը հիանալի մարզավիճակում է գտնվում: Սրանք ժամանակավոր դժվարություններ են:
Երբ տեսնում ես այնպիսի մրցավարություն, ինչիսին «Բավարիայի» հետ խաղում էր, քեզ պատում է զայրույթը: Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք մեծ գումարներ էին ծախսել՝ այս խաղը դիտելու համար:
Եթե մենք երկրորդ գնդակը խփեինք, հայտնի չէ, թե «Բավարիան» դրան ինչպես կարձագանքեր: Այս ոգին կտեղափոխենք հաջորդ խաղին»,- ասել է Վենգերը «BT Sport»-ին տված հարցազրույցում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



