Մարսելո. BBC-ին ուղղված քննադատությունը մեր մի ականջից մտնում է, մյուսից դուրս է գալիս
SPORTՄադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն նշել է, որ թիմը ոչ մի նշանակություն չի տալիս թիմի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին, Կարիմ Բենզեմային, ինչպես նաև կիսապաշտպան Գարեթ Բեյլին ուղղված քննադատությանը:
Բրազիլացի ֆուտբոլիստն այս մասին ասել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ անցկացրած խաղից հետո:
Զինեդին Զիդանի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին, և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին: Իսկ Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը ոչ մի արդյունավետ գործողությամբ չկարողացան աչքի ընկնել.
«BBC-ի հասցեին ուղղված քննադատությունը մեր մի ականջից մտնում է, մյուսից դուրս է գալիս»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



