Օբաման ցասումով Է լցվել գաղտնալսման կապակցությամբ Թրամփի մեղադրանքների պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման սաստիկ զայրացել Է իր հասցեին ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի մեղադրանքներից, որոնք վերաբերում են հանրապետականի հեռախոսազրույցների գաղտնալսման արտոնմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ Օբաման ցասումով Է լցվել, երբ Թրամփը Twitter-ում գրել Է, թե դեմոկրատական վարչակազմն իբր գաղտնալսում Է իրականացրել Նյու Յորքի Trump Tower շենքում՝ ընտրություններում հանրապետականի հաղթանակից հաշված օրեր առաջ: Նախկին նախագահն այդ արտահայտությունները գնահատել Է իր համար վերին աստիճանի վիրավորական: Դրա հետ մեկտեղ, Օբաման, նրա օգնականներից մեկի խոսքով՝ մտադիր չԷ հրապարակորեն պատասխանել պետության նոր ղեկավարի յուրաքանչյուր թշնամական ելույթի: Մարտի 5-ին Սպիտակ տունը տարածել Է հայտարարություն , որով դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Օբամայի օրոք իշխանության գործադիր ճյուղի լիազորությունների վերազանցումների շուրջ քննություն անցկացնելու պահանջով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



