Թուրքիայի նախարարը վիրավորվել է գերմանական թերթից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի էկոնոմիկայի նախարար Նախաթ Զեյբեկչին մտադիր է իրավական պատասխան պահանջել գերմանական Bild թերթից վիրավորական հրապարակման համար։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ չի ճշգրտվում, թե հատկապես որ հրապարակման մասին է խոսքը, սակայն dpa գործակալությունը ենթադրում է, որ նախարարին վրդովեցրել է թերթի այն հոդվածը, որում նրան կոչել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հավատարիմ շունը»։
Զեյբեկչիի կարծիքով նման «զզվելի արտահայտությունը» իր հասցեին անընդունելի է, մանավանդ լրագրողների կողմից։ Թուրք քաղաքական գործիչը համարում է, որ պետական այրի հասցեին նման վիրավորանքն ընկալվում է ոչ թե որպես որոշակի մարդու, այլ երկրի բոլոր քաղաքացիների հասցեին հնչեցված անհարգալից կարծիք։
Spiegel SE հրատարակչատունը, որին պատկանում է Bild թերթը, դեռ չի մեկնաբանել թուրք նախարարի մտադրությունը։



