ՄԱԿ-ը միջազգային իրավունքի խախտում է համարում Հունգարիայում փախստականների մասին նոր օրենքը
INTERNATIONAL NEWSԱպաստան որոնողներին ձերբակալելու մասին նոր օրենքը, որը ընդունվել է Հունգարիայում, միջազգային իրավունքի խախտում է։Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունից։
«Գործնականում դա նշանակում է, որ ապաստան խնդրող բոլոր մարդկանց, այդ թվում երեխաներին, երկար ժամանակով կտեղավորեն բեռնատար կոնտեյներների մեջ ու կթողնեն սահմաններին։ Այդ օրենքը խախտում է Հունգարիայի պարտավորությունները՝ թե միջազգային, թե եվրոպական իրավունքի շրջանակներում ու սարսափելի ֆիզիկական ու հոգեբանական հետեւանքներ կունանա այն մարդկանց համար, որոնք առանց այդ էլ անհավանական տառապանքների միջով են անցել»,- ասել է Սեսիլ Պույին՝ վարչության մամուլի քարտուղարը։
ՄԱԿ-ի փորձագետները հիշեցրել ե, որ փախստականների ու ապաստան խնդրողների ձերբակալությունները հնարավոր են միայն ժամանակավոր հիմունքներով ու ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Իսկ երեխաների ձերբակալությունները անընդունելի են բոլոր հանգամանքներում։
Հունգարիայի սահմանին արդեն ֆիզիկական պատնեշներ են կառուցվել, իսկ իշխանություններն էլ մի շարք միջոցառումներ են ձեռնարկել, որոնք փաստորեն միգրանտներին հնարավորություն չեն թողնում մտնել երկիր, ապաստան խնդրել ու միջազգային պաշտպանություն ստանալ։ ՄԱԿ-ի վարչությունը բազմիցս բողոքել է նման միջոցառումների դեմ։



