Կանադայի ԱԳՆ-ն կոչ է արել պատրաստ լինել իր քաղաքական համակարգը ապակայունացնելու՝ ռուսական փորձերին
INTERNATIONAL NEWSԿանադայի ԱԳՆ-ն կոչ է արել պատրաստ լինել իր քաղաքական համակարգը ապակայունացնելու՝ ռուսական փորձերին։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը, փոխանցում է Reuters–ը։
Այն հարցին, արդյոք Մոսկվան կապ ունի նրա դեմ ուղղված ապատեղեկատվական արշավի հետ, որը սկսվել էր նրա ուկրաինացի պապիկի մասին ռուսամետ լրատվամիջոցների հրապարակումներից հետո՝ Ֆրիլանդը լրագրողներին ասել է «Հայտնի է եւ ԱՄՆ հետախուզության աշխատակիցներն էլ հաստատել են, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկվել են ամերիկյան քաղաքական համակարգն ապակայունացնելու փորձեր։Կարծում եմ՝ կանադացիները ու բնականաբար արեւմտյան մյուս երկրների բնակիչները նույնպես պետք է պատրաստ լինեն, որ մեր դեմ էլ նույնատիպ փորձեր կձեռնարկվեն»։
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները արգելել էին Ֆրիլանդին մտնել երկիր։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



