Կիմ Չեն Ընը ղեկավարել է միաժամանակ չորս բալիստիկ հրթիռների արձակումը
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը օրերս ղեկավարել է 4 բալիստիկ հրթիռների միաժամանակ արձակումը, որոնք արտադրվել են Կորեական ազգային բանակի կողմից, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։
Ինչպես նշվում է՝ Կիմ Չեն Ընը ստուգել է հրթիռների՝ հարված հասցնելու դեպքում մարզումներին պատրաստականության դրությունը եւ լսել հրթիռն արձակելու ծրագիրը, ինչից հետո հրթիռի արձակման հրաման տվել։ Կիմ Չեն Ընը երկրի ռազմավարական ուժերից պահանջել է պահպանել մարտական բարձր պատրասկանությունը, որպեսզի «կուսակցության կենտրոնից» հրամանի դեպքում զբաղեցնեն անհրաժեշտ դիրքերն ու հարվածներ հասցնեն թշնամուն։
Նշվում է, որ մարտի 6–ին հրթիռներն արձակվել են Կորեական թերակղզու արեւելյան ջրային տարածքի ուղղությամբ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



