Երեխա արդեն ունեմ, ծառեր շատ եմ տնկել, բայց իմ ձեռքերով տուն դեռ չեմ կառուցել. Վահագն Խաչատրյանը 29 տարեկան է
LIFELife.panorama.am-ը գրում է.
Դերասան Վահագն Խաչատրյանն այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Life.panorama.am-ը դերասանի հետ զրուցել է ծննդյան օրվա անակնկալների, ամենամեծ ցանկությունների ու նոր տարիքից իր սպասելիքների մասին:
«Օրս սկսվել է ջերմ շնորհավորանքներով: Ճիշտ կեսգիշերին ինձ շնորհավորեց ընկերս՝ Արտակ Կարապետյանը, այնուհետեւ կինս, քանի որ նա նկարահանման էր: Ուրախ եմ, որ բացի մտերիմներիցս ու ծանոթներիցս, այսօր շնորհավորանքներ եմ ստացել նաեւ անծանոթ մարդկանցից, ովքեր ճանաչում են ինձ որպես դերասան ու գնահատում են իմ արվեստը»,- նշեց Վահագն ու նկատեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս ծննդյան օրը կնշի մտերմիկ միջավայրում.
«Սիրում եմ, երբ ծննդյանս օրը իմ սիրելի մարդկանց կողքին եմ: Ամեն տարվա նման՝ այսօր էլ տարեդարձս կնշեմ ընտանիքիս՝ ծնողներիս, կնոջս, երեխայիս, եղբորս եւ տատիկիս հետ միասին»,- ավելացրեց օրվա հերոսը:
Անդրադառնալով դստեր շնորհավորանքին՝ Վահագնը մեծ ոգեւորությամբ պատմեց.
«Քանի որ ես աշխատանքի էի, նրան դեռ չեմ հասցրել տեսնել, բայց առավոտյան 09:00-ին Լուսինը զանգեց ու հեռախոսը փոխանցեց աղջկաս: Նա էլ իր քնաթաթախ ձայնով սկսեց երգելով շնորհավորել ինձ. հավատացեք, դա ամենաքաղցր ու տաք զգացողությունն էր: Ռուզիկի գոյությունն արդեն կյանքիս ամենամեծ նվերն է: Ի դեպ՝ արդեն մեկ շաբաթ է՝ աղջիկս անհամբեր սպասում է հայրիկի ծննդյան օրվան, ավելի ճիշտ սպասում է այսօրվա տորթին ու մոմերին, քանի որ այդ երեւույթը շատ է սիրում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



