Ուրուգվայում ներկայցվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
INTERNATIONAL NEWSՈւրուգվայի խորհրդարանի պատգամավոր Վալտեր Վերին դարձել է նոր օրինագծի հեղինակ, որը նախատեսում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:
Օրենսդրությունը, մասնավորապես, նախատեսում է փոխել Ուրուգվայի Քերական օրենսգրքի 149-րդ հոդվածը և քրեական պատիժ սահմանել այնպիսի ողբերգական իրադարձությունները հերքելու համար, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, ինչպես նաև Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները, գրում է El Pais ուրուգվայական պրբերականը:
Օրինագիծը նախատեսում է ցեղասպանությունների փաստը հերքելու համար քրեական պատիժ սահմանել ազատազրկման տեսքով՝ 3-ից մինչև 24 ամիս:
Նշենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



