Yerevan, 08.September.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը

LIFE

Խոյ

Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ` դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև`օգտակար ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում` ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, տանը կամ օֆիսում տեղափոխություններ անելու համար:

Ցուլ

Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել: Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, դուք այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար` դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:

Երկվորյակներ

Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր ուզածով չի լինում` ուղղակի ձեր տեղը չեք գտնում: Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ: Օրվա ընթացքում անվերջ ինչ-որ բաներ կորում են, ինչ-որ մարդիկ ուշանում են, խախտվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ ամենին փիլիսոփայական հանգստությամբ վերաբերվել չի ստացվում, սակայն երբեմն իրավիճակը փրկում է հումորի զգացումը:

Խեցգետին

Այսօր պետք կլինի պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնում` դուք պատրաստ եք ձեր վրա վերցնել առաջնորդի դեր, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին` ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի: Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ընդ որում, դա կարող է վերաբերվել ինչպես մանրուքներին, այնպես էլ` լուրջ բաներին: Վստահեք ձեր նախազգացմանը, և այն ձեզ կբերի հենց’ այնտեղ, ուր դուք ձգտում էիք:

Առյուծ

Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ` անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում բոլոր ձեռնարկած գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների  և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում` անսպասելի, սակայն դրանից ոչ պակաս հաճելի: Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով էլ օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է: Բուրմունքաթերապիայի սեանսերը կբարձրացնեն տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

Կույս

Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար: Օրը հաջող գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

Կշեռք

Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Կարիճ. Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն` ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ` լի դրական էմոցիաներով:

Աղեղնավոր

Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու, ուրիշների համար պատասխանատվություն կրելու: Դուք հետևողական ու համառ եք, դրսևորում եք նպատակամղվածություն, ինչը շրջապատի մոտ հիացմունք է առաջացնում, այդ թվում և` ազդեցիկ մարդկանց: Այսօր կարելի է ճշգրտումներ մտցնել գործնական հարաբերություններում, նորովի դնել շեշտադրումները: Հարմար օր է օֆիսում և տանը փոփոխությունների, կահույքը տեղափոխելու, փոքր վերանորոգման համար: Կարելի է փորձել ուժերը ինչ-որ բոլորովին նոր գործում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ նոր հոբիներ կառաջանան, որոնք շուտով ձեզ եկամուտ կբերեն:

Այծեղջյուր

Բավական բարդ օր է: Հաջողության հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք կլինի լուրջ ջանքեր թափել: Մի վախեցեք վաղեմի դաշնակիցներից օգնություն խնդրել, նրանք չեն մերժի և կաջակցեն ձեզ հենց’ այն պահին, երբ դուք դրա կարիքը հատկապես սուր կզգաք: Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր տհաճությունները` դրանք բոլորն են հաղթահարելի են: Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը, ֆինանսների հետ կապված գործերը մեծ զգուշություն են պահանջում: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի կենսական եռանդի նվազման հետ, աշխատեք օգտվել փորձված մեթոդներից` հոգնածությունը հանելու համար:

Ջրհոս

Այսօր անհանգստության համար առիթներ անպայման կծագեն: Դրանք այնքան էլ լուրջ չեն, սակայն դուք սրտանց մտահոգված եք, և հանգստանալ ու գործերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Շատ հարցեր մնում են չլուծված, և դա ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Դուք չեք լսում այն մարդկանց, ովքեր ձեզ խորհուրդ են տալիս մի կողմ դնել էմոցիաները և սկսել գործել: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ սպասում են լավ լուրեր: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորները ավելի լավ է հետաձգել:

Ձկներ

Համապատասխան օր է ցանկացած կարևոր գործի համար, անգամ եթե այն շատ բարդն է: Ողջունելի է նախաձեռնության դրսևորումը, ինչը միանգամից կստանա աջակցություն շրջապատի կողմից: Գաղափարները, որ այսօր կիրականացվեն, անպայման շատ շուտով եկամուտ կբերեն: Ժամանակ զուր մի կորցրեք` այսօր շատ բանի կարելի հասցնել և հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է շփումների և նոր ծանոթությունների համար: Կարելի է ֆինանսների, հարկման, ապահովագրության հետ կապված հարցեր լուծել: Հարմար օր է ստեղծագործական բնույթի զբաղմունքի համար:

All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure