Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Մինչև մարտի 20-ը գործադիր մարմինները պետք է իրենց տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեն ՀՀ կառավարություն

SOCIETY

Հանրապետական գործադիր մարմինների զբաղեցրած շենքային տարածքներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով 2017թ. փետրվարի 16-ի կառավարության նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր Պետական գույքի կառավարման վարչությանը՝ մշակել տեղեկատվության հավաքագրման, հասանելիք տարածքների նորմատիվներով հաշվարկման, ամփոփման ձևեր և դրանք տրամադրել հանրապետական գործ ադիր մարմիններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից:

Վարչությունը սեղմ ժամկետներում ներկայացրել է պահանջվող ձևաթղթերը, այդ թվում նաև հանրակրթական, մշակութային և մարզական ուղղվածության պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար:

Գործադիր մարմիններն իրենց ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների զբաղեցրած տարածքները արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկությունները պետք է ներկայացնեն ՀՀ կառավարություն՝  մինչև սույն թվականի մարտի 20-ը, ելնելով սահմանված նորմատիվներից և ըստ այդմ պարզելով իրենց կողմից օգտագործվող տարածքների բեռնվածության մակարդակը:

  Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությունը, դեռևս 2007թ. դեկտեմբերի 13-ի N1490-Ն որոշմամբ, սահմանել է պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները՝ տարանջատելով դրանք ըստ կազմակերպությունների առանձնահատկությունների.

     1. գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նորմատիվներ.

    2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող տարածքների հաշվարկման նորմատիվներ.

   3. հանրակրթական դպրոցներին, հատուկ (օժանդակ) հանրակրթական դպրոցներին, ուսումնարաններին, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին (քոլեջներին), ԲՈՒՀ-երին ամրացվող տարածքների նորմատիվներ.

  4. տուն- ինտերնատներին և մանկատներին ամրացվող տարածքների նորմատիվներ:

Հաստատված նորմատիվները չեն տարածվում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի և շինությունների, ինչպես նաև մշակույթի և արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման վրա՝ բացառությամբ միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցների, գեղարվեստական  ուղղվածության ուսումնական հաստատությունների:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարարականով, դեռևս 2012-2014թթ, Վարչությունը հանդես էր եկել  նախաձեռնությամբ, առաջարկելով ՀՀ գործադիր մարմիններին՝ հանրակրթական, մշակութային և մարզական ուղղվածության ՊՈԱԿ-ների տարածքների բեռնվածությունն ուսումնասիրել և տեղեկատվություն տրամադրել, ինչի արդյունքում վերջին տարիներին բավականին բարելավվել  է դրանց  օգտագործման արդյունավետությունն ու  նպատակայնությունը: Այս ուսումնասիրությունները այսօր ևս օգտակար կլինեն՝ ստացված պատկերները համադրելու և  տարա ծքների օգտագործումն առավել օպտիմալացնելու  հարցում:

ՀՀ կառավարությունը ներկայումս հստակ խնդիր է դրել գործադիր մարմինների առաջ` զբաղեցրած պետական սեփականություն հանդիսացող բոլոր շենք շինությունները և տարածքները հաշվարկել սահմանված նորմատիվներով, պարզել յուրաքանչյուրի բեռնվածության մակարդակը, զբաղեցրած շենքային տարածքների օպտիմալացման և առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ մինչև մարտի 20-ը:

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients