Իրաքը վերադարձրել է Մոսուլում գլխավոր կառավարական շենքի նկատմամբ հսկողությունը
INTERNATIONAL NEWSԻրաքի անվտանգության ծառայությունները հսկողության տակ են առել Մոսուլում գլխավոր կառավարական շենքը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ էլիտար ստորաբաժանման ներկայացուցչին:
Նշվում է, որ Իրաքի ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից հետ են վերցրել գլխավոր կառավարական շենքը և այն շրջապատող կառավարական շենքերի համալիրը:
Ավելի վաղ Իրաքի զինվորականներն իրենց հսկողության տակ են առել Մոսուլի ոստիկանական վարչության համալիրը և դատական դեպարտամենտը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ իրաքցի զինվորականներն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից ազատագրել են Արևմտյան Մոսուլի տարածքների մոտ 80 տոկոսը:
ԻՊ խմբավորման ահաբեկիչներից Մոսուլի արևելքն ամբողջությամբ ազատագրվել է 2016 թվականի հոկտեմբերից ընթացող իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիայի գործողության ընթացքում:



