Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները թաքնվում են ԿԺԴՀ-ի դեսպանատանը. Մալայզիայի ոստիկանություն
INTERNATIONAL NEWSՄալայզիայի իրավապահ մարմինները համոզված են, որ ԿԺԴՀ-ի այն երեք քաղաքացիները, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մեղսակցության մեջ, թաքնվում են Քուալա Լումպուրում իրենց երկրի դեսպանատան տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է երկրի իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարը:
«Հյուսիսկորեական կողմը հրաժարվում Է հետաքննության հետ համագործակցությունից»,- արձանագրել Է նա՝ հավելելով, որ «ԿԺԴՀ-ի կասկածյալ քաղաքացիները գտնվում են դիվանագիտական ներկայացուցչության տարածքում»:
Բացի դրանից, Հալիդ Աբու Բաքարը կրկին ընդգծել Է, որ «քննիչները ԴՆԹ-ի նմուշների են սպասում Կիմ Չեն Նամի հարազատներից», քանի որ «դա միակ միջոցն Է փորձաքննությունն ավարտելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



