ԱՄՆ-ն սկսել Է THAAD համակարգերի տեղակայումը Հարավային Կորեայում
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները ձեռնամուխ Է եղել Հարավային Կորեայի տարածքում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրի իրագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հայտնել Է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:
«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները, ներառյալ երեկվա հրթիռների բազմակի արձակումները, սոսկ հաստատեցին Հարավային Կորեայում THAAD-ի տեղակայման՝ մեր դաշինքի անցյալ տարվա որոշման ճշտությունը»,- ասված Է հրամանատարության հայտարարության մեջ:
Ինչպես նշում են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները, THAAD-ի մարտկոցների բաղադրիչների առաջին խմբաքանակն ամերիկյան ռազմափոխադրական ինքնաթիռն արդեն հասցրել Է Հարավային Կորեայի ռազմակայան:
Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս Կորեական թերակղզում ՀՕՊ-ի ամերիկյան համակարգերի տեղակայման դեմ, քանի որ, ըստ Պեկինի հայտարարությունների՝ դա խախտում Է տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



