Թրամփը եւ Նաթանյահուն քննարկել են Մերձավոր Արեւելքում ահաբեկչության հակազդման խնդիրը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքում ահաբեկչության հակազդման խնդիրը: Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները զրուցել են հեռախոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկու ղեկավարները քննարկել են մերձավորարեւելյան տարածաշրջանում շարունակվող ահաբեկչական սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Վարչապետը շնորհակալություն Է հայտնել նախագահին հրեատեցության դատապարտման վերաբերյալ նրա հայտարարությունների համար, որոնք նա արել Է Կոնգրեսի համատեղ նստաշրջանում արտասանած ճառի սկզբում»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



