Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Քաշաթաղի շրջանում համայնքների ղեկավարները հաշվետվություն են ներկայացնում

SOCIETY

 Քաշաթաղի շրջանում փետրվարի 22-ից համայնքների ղեկավարները հաշվետվություն են ներկայացնում՝ 2016թ. իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ: Անցած օրերին շրջանի հարավային թևում ավարտվել են այդ աշխատանքները: Մարտի 6-ին հաշվետվություն ներկայացրեցին Բերձորի մերձակա Աղանուս և Քարեգահ գյուղական համայնքների ղեկավարները: Աղանուս գյուղական համայքը կազմված է Աղանուս, Ապարան և Մեղվաձոր գյուղերից՝ համապատասխանաբար 9, 5 և 2 ընտանիքներով: Տարածքն ազատագրվել է 1993թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում: Համայնքի դպրոցը գործում է Աղանուս գյուղում՝ 1996 թվականից: 201-ից կոչվում է նահատակ ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով: Համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի հաշվետվությունը, որին բացի բնակիչներից, ներկա էր շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, կայացավ դպրոցում: Տնօրեն Աելիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ունեն 7 ուսուցիչ և 12 աշակերտ՝ 3 համակարգ-դասարանով: Կա օ տար լեզվի մասնագետի կարիք: Դպրոցական շենքն ունի նորոգման խնդիր: Աշակերտների մեծ մասը գալիս է մոտ 2 կմ հարավ ընկած Ապարան գյուղից՝ հատկացված մեքենայով: Գրադարանն ունի 1100-ից ավելի գեղ. գրականություն, որից օգտվում են նաև համայնքի բնակիչները: Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 79 շունչ, որից 14-ը՝ նախադպրոցական երեխաներ են, 12-ը՝ դպրոցական: Անդրադառնալով բյուջեի կատարմանը՝ տեղեկացրեց, որ այն կազմում է ընդամենը 3596000 դրամ, որից 109000-ը՝ սեփական եկամուտներն են, մնացածը՝ պետական դոտացիա: Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է և մեղվաբուծությունը: Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ նշեց՝ 2016-ի ընթացքում շրջվարչակազմի կողմից բարեկարգվել են համայնքով անցնող և Մեղվաձոր տանող ճանապարհները, հատկացված շինանյութով նորոգվել են 2 բնակելի տան տանիք: Ասաց՝ ապրիլյան պատերազմական իրադարձություններին համայնքից մասնակցել է 11 հոգի՝ ներառյալ ինքը; Այս առթիվ բոլոր մասնակիցներին հանձնեց խորհրդանշական նվերներ և հայտնեց շնորհակալություն: Խոսելով խնդիրների մասին՝ կարևորեց հատկապես համայնքի խոտհարքեր տանող ճանապարհների վիճակը, ինչպես նաև չկա համապատասխան տեխնիկա՝ խտհնձի և այլ աշխատանքներ կատարելու համար: Մոտ 30հա խոտհարք գրեթե չի հնձվում նշված պատճառներով;

Քարեգահի գյուղական համայնքը գոյություն ունի շրջանի կազմավորման սկզբից, գտնվում է շրջկենտրոնից 4-5կմ հյուսիս՝ Հակարի գետի ձախակողմյան լանջերին: Համայնքը ղեկավար Մարինե Պետոյանը հաշվետվությունը ներկայացրեց գյուղի Սմբատ Թաթոսյանի անվ պատանեկան-երիտասարդության կենտրոնում: Բացի բնակիչներից ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման և սոցապ վարչությունների պետերը՝ Ռ. Մաթևոսյանը և Վարդան Բաղդասարյանը:  Քարեգահը շրջանի կայացած համայնքներից է, ունի 52 ընտանիք՝ 198 բնակչով: 2016-ին ծնվել է 7 երեխա: Ներկա պահին գյուղից 9 երիտասարդ ծառ այում են Հայոց բանակում: Միջնակարգ դպրոցը բացվել է 1995-ին, այժմ ունի 19 ուսուցիչ, 28 աշակերտ: Գյուղում գործում է նաև 12 սան ունեցող «Սոսե» բարեգործական մանկապարտեզը, որտեղ աշխատում են 4 հոգի: 2016թ. համայնքի բյուջեն հաստատվել է եկամուտների գծով 6.041.000 դրամ: Պետական դոտացիան կազմել է 5.681.200, սեփական եկամուտները՝ 297.200դրամ: Հաշվետու ժամանակում կայացել է ավագանու 8 նիստ: 2016-ին կառավարության կողմից 6 ընտանիքի հատկացվել է շինանյութ: Իրականացվել են բարեկարգման և այլ աշխատանքներ: Կարևորեց, որ արդեն սկսվել է գյուղի խմելու ջրատարի շինարարությունը; Ծրարավորվել է բարեկարգել գյուղամիջյան ճանապարհները: Բերձորում գործող ԱԳԱՊԵ բարեգործական կազմակերպության կողմից բուժկետին հատկացվել է հիգիենիկ պարագաներ: Տեղեկացրեց նաև, որ հաշվետու շրջանում Քարեգահի գյուղական համայնքը  «Մշակութային խաչմերուկ» հանրապետական փուլում արժանացել է 3-դ մրցանակային տեղի, իսկ որպես մշակութային ակտիվ համայնք՝ Արցախի Հանրապետության համայնքների մեջ երկրորդն էր: Այս առթիվ արժանացել է պատվոգրերի և դրամական պարգևների: Խոսելով խնդիրների մասին՝ կարևորեց գյուղի՝ բարեգործական հատկացումներով գործող մանկապ արտեզի և երիտասարդական կենտրոնի դերն ու ներկա վիճակը: Մանկապարտեզը կայանում է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ֆինանսավորմամբ, իսկ կենտրոնի աշխատանքները դադարեցվել են ֆինանսավորում չլինելու պատճառով: Քարեգահում ևս բնակչությանը հուզող խնդիրներից առաջնայինը բնակարանաշինությունն է: Կարևոր է էլեկտրական հոսանքի կարգավորումը: Դպրոցական շենքը չի համապատասխանում կրթական խնդիրներին, չունի մարզադահլիճ: Եղան այլ հարցադրումներ ևս: Շրջվարչակազմի ներկայացուցիչները պատասխանեցին հարցերին, տվեցին պարզաբանումներ, շնորհակալություն հայտնեցին երկայության համար, գոհունակություն հայտնեցին, որ ապրիլյան օրերին Քարեգահից մոտ 2 տասնյակ տղամարդ մասնակից եղավ ռազմական գործողությունների և շնորհավորեցին կանանց գալիք գարնանային տոների առթիվ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League