ՄԱԿ-ում քննդադատել են ներգաղթի մասին Թրամփի նոր հրամանագիրը
INTERNATIONAL NEWS ՄԱԿ-ի՝ փախստականների իրավունքների գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին անհանգստացած Է փախստականների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է համաշխարհային կազմակերպության նորությունների կենտրոնը:
«Փախստականները սովորական մարդիկ են, որոնք հարկադրված են փրկվել պատերազմներից եւ հետապնդումներից: Նրանք պաշտպանության եւ օգնության խիստ կարիք ունեն»,- մեջբերում Է Գրանդիի խոսքը ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի նոր որոշումը, նույնիսկ ժամանակավոր, սոսկ կսաստկացնի նրանց տառապանքներն, ում այն վերաբերում Է:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թրամփը 120 օրով դադարեցրել Է փախստականների ընդունումը եւ իր վարչակազմին հանձնարարել Է այդ ժամկետում վերանայել Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգը:
Փաստաթղթում նշված Է, որ 120 օրվա ընթացքում պետքարտուղարը ներքին անվտանգության նախարարի հետ, ազգային հետախուզության տնօրենի հետ կոնսուլտացիաներից հետո, պետք Է վերանայեն գոյություն ունեցող կանոնները եւ որոշեն, թե դրանք վնաս չեն հասցնում արդյոք ԱՄՆ-ի անվտանգությանը:
Հրամանագրում ընդգծված Է, որ նոր կանոնները չեն վերաբերի նրանց, ովքեր արդեն փախստականի կարգավիճակի տրամադրման դիմում են տվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



