Սպիտակ տան ներկայացուցիչները պաշտպանել են Թրամփին
INTERNATIONAL NEWSՍպիտակ տան ներկայացուցիչները պաշտպանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի նախկին նախագահ Բարաք Օբաման Թրամփին գաղտնալսելու հրահանգ էր տվել նախընտրական ժամանակաշրջանում։
Օբամայի օրոք Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփփերն արդեն հերքել է Թրամփի այդ մեղադրանքը։
Իսկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Հախաբի Սանդերսը եւ Թրամփի օգնականուհի Քելիեն Քոնուեյը հեռուստատեսային հարցազրույցում ասել են, որ Թրամփը խորապես համոզված է նրանում, ինչ գրել էր Թվիթերում։ Նա գրել էր «Սարսափելի է, ես հենց նոր հայտնաբերեցի, որ Օբաման գաղտնալսել է ինձ ընտրություններից առաջ»։
Թրամփը ոչ մի ապացույց չի ներկայացրել այս կասկածների մասին, սակայն Սպիտակ տան ներկայացուցիչները վստահ են, որ Կոնգրեսի հանձաժողովները պետք է ստուգեն այդ կասկածները։
«Նա ԱՄՆ նախագահն է, նա ունի տեղեկություններ, որոնք մնացածը չունեն»,- ասել է Քոնուեյը։ Դեմոկրատներն ու որոշ հանրապետականները հերքում են Թրամփի մեղադրանքները։



