Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ-ում է, ոչ մի նախաձեռնող արտաքին քաղաքականություն հնարավոր չէ․ Ստեփան Սաֆարյան
INTERNATIONAL NEWSԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջնայնություններից մեկն է։ Այս մասին նախընտրական բանավեճերի ժամանակ հայտնել է Ազատ դեմոկրատներ կուսակցության համամասնական ցուցակի համապետական մասում 2-րդ տեղը զբաղեցնող Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով եթե որեւէ քաղաքական ուժ իր առջեւ չի դնում նման խնդիր, ուրեմն պետք է հասկանա, որ այդ դեպքում որեւէ նախաձեռնող արտաքին քաղաքականության մասին խոսք լինել չի կարող։ «Ոչ մի անվտանգության, ղարաբաղյան համակարտության ոչ մի լուծման, ոչ էլ տնտեսական զարգացման մասին չի կարելի խոսել, քանի դեռ Հայաստանը մնում է ԵՏՄ-ի կազմում»,- նշել է Սաֆարյանը։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով մենք չենք կարողանում գազ ստանալ Իրանից, տուժում է նաեւ Վրաստանի հետ համագործակցությունը։ «Մեզ ասում էին, որ եթե մենք չանդամակցենք ԵՏՄ-ին, ապա պատերազմ կլինի։Եվ ի՞նչ ստացանք արդյունքում։ ԵՏՄ-ում մեզ ասում են, դարձեք ծառաներ ու դուք ոչինչ չեք ստանա։ Եվրոպայում ասում են՝ արեք ավելին, ստացեք ավելին»,- նշեց Սաֆարյանը, հավելելով, որ կուսակցությունը նաեւ կողմ է, որ Հայաստանը անդամակցի ԵՄ-ին ու ինտեգրվի ՆԱՏՕ-ին ։ Նրա խոսքով ԵՏՄ-ից Հայաստանի ելքը այլընտրանք չունի, միայն այդպես կարող է երկիրը վերականգնել իր ինքնիշխանությունը։



