Վլադիմիր Սոլովյով․ Բլոգեր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին պարզապես ապտակ էր
INTERNATIONAL NEWSԲԼոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին պարզապես ապտակ է։ Այս մասին մարտի 6-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ռուս հայտնի հաղորդավար ու հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը։
«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր տղային արտահանձնել։ Դա ապշեցուցիչ է։ Մեծ հաշվով, մեզ բոլորիս է պետք արտահանձնել։ Եթե նրան մեղադրում են միայն նրա մեջ, որ նա Ղարաբաղ է այցելել ու եթե դա Բելառուսի համար բավական է, չնայած ռուսական ԱԳՆ-ի ու Իսրայելի բողոքներին, ուրեմն դա պարզապես ապտակ է»,-նշել է Սոլովյովը։
Այդ ամբողջ պատմությունը, նրա համոզմունքով, զզվելի է։ «Չէր կարելի այդպես անել։Պետք է գոնե ինչ-որ հարգանք լինի միջազգային իրավունքի նկատմամբ։ Ես հասկանում եմ, որ ինչպես միշտ ընթանում է խորամանկ բելառուսական սակարկություն՝ ինչ -որ հերթական տնտեսական պայմանների համար, բայց ես չեմ կարծում, թե այդ պայմանները պետք է ինչ-որ կերպ ազդեն մարդու ճակատագրի վրա։ Ես շատ հարցեր ունեմ պարոն Լուկաշենկոյին ու ամբողջ բելառուսական իշխանությանը։ Դրանից ելնելով, հիմա ի՞նչ՝ մեզնից ոչ մեկը Բելառուս չմեկնի՞։ Կարող են բռնե՞լ։ Այդպե՞ս է ստացվում։ Ես բազմիցս եղել եմ Ղարաբաղում։ Եվ ես Ադրբեջանի կողմից չեմ այնտեղ մտել։ Եվ ի՞նչ»,- հարց է տալիս Վլադիմիր Սոլովյովը։



