Դիմա Բիլանին շտապ վիրահատություն է հարկավոր
SOCIETYՄարտի 4-ին «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել AWARDS2016-ը, որը ամփոփում էր երաժշտական աստղերի նախորդ տարվա արդյունքները։ Նշանակալի էր տարվա երգիչ անվանակարգում հաղթած Դիմա Բիլանի բացակայությունը։
Բիլանի առողջությունը վերջին ժամանակներս այնքան էլ լավ չէ և այն անդրադարձել է նաև երգչի համերգային ու հեռուստատեսային ծրագրերի վրա։ Բիլանին պատրաստում են վիրահատության։
Այն, որ ինքը դարձել է մրցանակակիր, Բիլանն իմացել է հիվանդասենյակում։
Բեմից միջոցառման վարողը հեռախոսով շնորհավորել է Բիլանին։ Թվացել է, որ Բիլանը լաց է եղել։ Նա խոստովանել է, որ երկար ժամանակ ձգձգում էր, սակայն ժամանակն է եկել զբաղվել առողջությամբ։
Բիլանը չի ասել իր ախտորոշումը, սակայն շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչն իր համար շատ կարևոր է։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



