ԿԺԴՀ-ն Մալայզիայի դեսպանից պահանջել Է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից
INTERNATIONAL NEWS ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարությունը պերսոնա նոն գրատա Է հայտարարել երկրում Մալայզիայի դեսպանին եւ նրանից պահանջել Է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:
Համապատասխան որոշումն ընդունվել Է ի պատասխան ԿՁԴՀ-ի դեսպան Կան Չհոլի վտարման վերաբերյալ Մալայզիայի կառավարության որոշման այն բանի կապակցությամբ, որ նա հրաժարվել Է ներողություն խնդրել ենթադրաբար Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մահվան հետաքննության ընթացքի մասին իր հայտարարությունների համար:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ի քաղաքացի Լի Չհոն Չհոլը, որը կասկածյալ Էր Կիմ Չեն Նամի մահվան գործով եւ հետագայում վտարվել Է Մալայզիայից, ներողություն եւ փոխհատուցում Է պահանջել Մալայզիայի կառավարությունից «հիվանդագին հարցաքննության» համար, չնայած իր անմեղությանը: «Ես փոխհատուցում եմ պահանջում Մալայզիայի կառավարությունից, քանի որ ոստիկանությունը փորձում Էր ինձ հարկադրել խոստովանելու մեղքը եւ ինձ ցավ Է պատճառել, թեեւ ես մեղավոր չեմ»,- ասել Է նա: ԿԺԴՀ-ի վտարված քաղաքացու խոսքով՝ կալանավորման պահին ինքը նույնիսկ չի իմացել Կիմ Չեն Նամի սպանության մասին: Լի Չհոն Չհոլը նաեւ նշել Է, որ ընդհանրապես չի ճանաչել այդ մարդուն:
Ավելի վաղ դիվանագիտական շրջանների մի աղբյուր Պեկինի օդանավակայանում պատմել Է, որ Մալայզիայի իշխանությունները հյուսիսկորեացուն եւ նրա ընտանիքի անդամներին բնակության բարենպաստ պայմաններ եւ անվտանգություն են երաշխավորել, եթե նա խոստովանի մեղքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



