Օրիորդը «կարճաժամկետ» նախարար է լինելու. նա չի «ձուլվում»
POLITICS«Իրատես de facto» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարարը, որքան էլ անձամբ կառավարության ղեկավարի հովանավորությունն է վայելում, միեւնույն է, չի «ձուլվում» գործադիր մարմնի մյուս անդամների հետ, ասել է՝ յուրայինների մեջ օտար է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավականին բարդ կացության մեջ է հայտնվել Արփինե Հովհաննիսյանը, մի կողմից սեփական նախարարությունում չի կարող «իրենն ասել» կառույցի «ենթակայությամբ» գործող ԴԱՀԿ-ին, մասամբ էլ՝ ՔԿ վարչությանը, մյուս կողմից էլ, գործընկեր-նախարարները «գրկաբաց» չընդունեցին նրան:
Ավելին, որոշ ՀՀԿ-ականներ կարծիք են հայտնում, որ օրիորդը «կարճաժամկետ» նախարար է լինելու: Չնայած, համակարգի խնդիրները հաշվի առնելով, դժվար թե այստեղ որեւէ նախարար կարողանա երկար «ձգել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



