Գեղարքունիքում բոլոր ճանապարհներն անցանելի են
SOCIETY Գեղարքունիքի մարզում, չնայած մարտի 4-ին տեղացած ձյանը, ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի վիճակ չի ստեղծվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, մարտի 4-ի երեկոյան ժամերին տեղացած ձյունը, որի բարձրությունը կազմել է 5-10 սանտիմետր, մարտի 5-ի ցերեկվա ընթացքում հալվել է:
«Ձյան տեղումները չեն ուղեկցվել բքով, իսկ կուտակված ձյունը հալվել է տաք ջերմաստիճանի ազդեցությամբ, այնպես որ, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը չի խոչընդոտվել: Վարդենյաց լեռնանցքը, լեռնային գյուղեր տանող բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի, ազատված ձյան ծածկույթից եւ մերկասառույցից»,-նշեց Հայկ Աբրահամյանը՝ հավելելով, որ երկարատեւ ու ցուրտ ջերմաստիճանն էականորեն վնասել է մարզի ճանապարհները՝ ճաքեր ու փոսեր առաջացնելով ասֆալտբետոնե ծածկ ունեցող միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանպարհներին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



