Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել

SOCIETY

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը մարտի 6-ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ հարգանքի ու վստահության կուռ հիմքերի վրա: Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսևորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին: 

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծում է, որ Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է Սիրիայում խաղաղության և անվտանգության հաստատման կարևորությունը, դատապարտում է ահաբեկչությունը, հնարավորության սահմաններում մարդասիրական օժանդակություն տրամադրում Սիրիայի ժողովրդին:

Նախարար Նալբանդյանն, այս նշանակալի հոբելյանի առիթով ի մի բերելով հայ-սիրիական համագործակցության հաջողությունները, համոզմունք է հայտնում, որ հ ամատեղ ուժերով կհաջողվի առավել ընդլայնել և խորացնել փոխգործակցությունը՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ուալիդ ալ-Մուալլիմն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մարմնավորում է սիրիացի և հայ ժողովուրդների պատմական կապերը և արտահայտում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու կամքը:

Նախարար Մուալլիմն ընդգծում է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, ամենայն գնահա տանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ: Սիրիայի արտգործնախարարը նշում է, որ Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է, որի քաղաքականությունը խարսխված է միահեծան իշխանության և սուլթանական սին երազանքների վրա, ինչը դատապարտված է ձախողման և ամենավատ հետևանքներ կունենա ագրեսորի համար:

Ուալիդ ալ-Մուալլիմը հավելում է, որ Սիրիան, որը սկսել է հաղթանակներ արձանագրել ահաբեկիչների դեմ, վստահ է, ո ր այն բարեկամները, ովքեր նրա կողքին կանգնեցին ագրեսիայի ժամանակ, նրան ձեռք կմեկնեն ահաբեկչության ավերածությունները վերականգնելու համար: Սա բացառիկ առիթ է հանդիսանում, որ բոլոր ոլորտներում զարգացնենք մեր երկու երկրների միջև համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով իր սիրիացի գործընկերոջը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթում է շուտափույթ խաղաղություն և բարեկեցություն:

Ուալիդ ալ-Մուալլիմը, շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին երկու պետութ յունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, բարեկամ Հայաստանին մաղթում է զարգացում և բարգավաճում: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League