Ռաուլ Կաստրոն քննադատել Է Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կառուցելու Թրամփի պլանները
INTERNATIONAL NEWSԿուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քննադատության Է ենթարկել Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պլանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կառուցելու մտադրությունն իռացիոնալության դրսեւորում Է ոչ միայն այդ եղբայրական երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի նկատմամբ»,- հայտարարել Է Կաստրոն Ամերիկայի ժողովուրդների համար բոլիվարական դաշինքի (ԱԺԲԴ)՝ մարտի 5-ին Կարակասում բացված գագաթնաժողովում, հավելելով, որ Կուբան այս հարցում համերաշխ Է Մեքսիկայի ժողովրդի հետ: Կուբայի ղեկավարի խոսքը մեջբերում Է Granma թերթը: Կաստրոյի կարծիքով՝ «միգանտներին կարելի Է կանգնեցնել ոչ թե պարիսպների օգնությամբ, այլ համագործակցության, փոխըմբռնման եւ հաշտության միջոցով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



