Իրանում Twitter-ի արգելափակման կողմնակից Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է սոցցանցում
INTERNATIONAL NEWSԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սեփական էջ է բացել Twitter սոցցանցում` չնայած այն հանգամանքին, որ ինքն է եղել Իրանի տարածքում սոցցանցի արգելափակման ակտիվ մասնակիցներից մեկը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, իր առաջին գրառումը քաղաքական գործիչը հրապարակել է անգլերենով, այնուհետև տեսանյութ է տեղադրել` հաստատելով, որ տվյալ էջն իրական է: Տեսագրության մեջ նա կոչ է արել մարդկանց սկսել հետևել իր էջին:
Իր միկրոբլոգի նկարագրության մեջ Ահմադինեժադը նշել է, որ ինքն «ամուսին, հայր, պապիկ, համալսարանի պրոֆեսոր, նախագահ, քաղաքապետ և Իրանի հպարտ քաղաքացի է»:
Թեև սոցցանցն արգելափակված է Իրանի քաղաքացիների համար, բազմաթիվ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ, այդ թվում` ներկայիս նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մուհամադ Զարիֆը, պարբերաբար գրառումներ են կատարում Twitter-ում:



