Շմայսը հանգիստ կարող է «Ռեինկարնացիա» երգել. ֆեյսբուքը՝ ՀՀԿ-ի քարոզչական հոլովակի մասին
SOCIETYԱյսօր համացանցում հայտնվեց Հանրապետական կուսակցության նախընտրական երգը, որը կատարում է «Ռեինկարնացիա» խումբը:
Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից միանշանակ չընդունվեց թե՛ հայտնի խմբի՝ ՀՀԿ-ի համար երգելու փաստը, թե՛ երգի տեսահոլովակում Լևոն Արոնյանի, Արթուր Աբրահամի, Նարեկ Հախնազարյանի և այլ աշխարհահռչակ հայերի մասնակցությունը:
Past.am-ն առանձնացրել է թեմայի շուրջ մի քանի ֆեյսբուքյան ուշագրավ գրառում
Փայլակ Ֆահրադյան. «Ապարանցին իմանում է, որ ՀՀԿ որոշել է փոխել աշխարհը, տոմս է առնում, թռնում Մոսկվա»:
Արաքս Մամուլյան. ««Հայկական վերածնունդը» կարող է ՀՀԿ-ին դատի տալ՝ «Ռեինկարնացիային» օգտագործելու համար:
Լևոն Զաքարյան. «Շմայսը հանգիստ կարող է «Ռեինկարնացիա» երգել: Երկուսն էլ փաթթած ունեն»:
Նելլ Ավե. «Եկեք մի փոխեք աշխարհը, էլի, գոնե արտագաղթելու տեղ թողեք»: Արամ Մանուկյան. «Մի գդալ ՀՀԿ»
Արսեն Վարդանյան. « «Ռեինկարնացիա» խումբն ազատ է, ինչպես բոլորս, ազատ է անելու այն, ինչ ուզում է, երգի այն, ինչ ուզում է, բայց նաև պետք է երգի այն, ինչը իր հանդիսատեսին դուր կգա: Սիրուն երգ է, լավ գաղափարով, տեսահոլովակ էլ գունեղ, շարժուն, թեթև ու դրական է, սակայն ամեն ինչ չիք է դառնում, երբ հասկանում ես՝ սա ստեղծվել է սատարելու մի կուսակցության, որի անդամների մի զգալի մասը տարօրինակ մականուններով կիսագրագետ և անգրագետ հանցագործներ են, որի ղեկավարներն այնքան են ատում իրենց երկիրը, որ ոչ մի ջանք չեն խնայում ժողովրդին թալանելու, երկիրը դատարկելու, հանցագործ ու շրիշակի մակարդակի:
Արտուշ Չիբուխչյան. «Թքած ունեմ ցանկացած տաղանդավոր մարդու տաղանդի վրա, եթե ինքը չունի սկզբունքայնություն, իսկ տաղանդն ի վնաս իր երկրի է օգտագործում»։
Ինքը՝ Ռոլանդ Գասպարյանը, ֆեսբուքում գրել է. «Հիշեցնում եմ բոլոր աջ և ձախակողմյան դատարկագլուխներին!!! մենք Երդդվյալ անկուսակցականներ ենք!!! խնդրում եմ չքաղաքականացնել!!! Музикант No Politika!!!!»:
Լևոն Փանոսյան



