Facebook-ը մտադիր է սեփական սերիալներն ու ժամանցային շոուները հեռարձակել
SOCIETYFacebook սոցիալական ցանցը մտադիր է սեփական վիդեո-բովանդակությամբ ծառայություն գործարկել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով նախագծին ծանոթ ամերիկյան աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով` ընկերությունը նախատեսում է շաբաթական մեկ անգամ 30 րոպե տևողությամբ տեսանյութեր թողարկել` շոուի, հաղորդման կամ սերիալի ձևաչափով: Նախընտրելի թեմաների շարքում են սպորտը, գիտությունը, փոփ-մշակույթը, ապրելակերպն ու տեսախաղերը, սակայն ոչ լրատվական դաշտը:
Մեկ տեսանյութը պատրաստելու համար Facebook-ը նախատեսում է մինչև 500 000 դոլար հատկացնել: Հայտնի է, որ հետքարքիր տեսահոլովակներ պատրաստելու համար սոցցանցի թիմին են միացել CollegeHumor ժամանցային կայքի համահիմնադիր Ռիկ Վան Վինը, MTV երաժշտական հեռուստաալիքի թոփ-մենեջեր Մինա Լեֆիվրեն, YouTube-ի և Google Play-ի երաժշտական համագործակցության գծով նախկին տնօրեն Թամար Խրիվնակը:



