Քադիրովը ներկայացրել է չեչենական արտադրության նորագույն ռազմամեքենան
SOCIETYՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ներկայացրել է հայրենական արտադրության նոր տեսակի մարտական ամենագնաց մեքենան, որն ստացել է «Չաբորզ» անվանումը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Մենք այն պատահական չենք «Չաբորզ» անվանել. այն արտացոլում է երկու պատվավոր կենդանիներին բնորոշ որակները: «Չա»-ն մարմնավորում է արջի ուժն ու հզորությունը, իսկ «բորզ»-ը` գայլի դիմացկունությունն ու համարձակությունը: Նոր ռազմական ամենագնացները կարող են կատարել ամենաբարդ տակտիկական առաջադրանքները», - հայտարարել է Քադիրովը արտադրամասում անցկացված միջոցառման ժամանակ:
Նորագույն չեչենական մեքենաները կկարողանան տեղափոխել 3 ուղևորից և ընդհանուր առմամբ մինչև 250 կգ ուղեբեռից կազմված անձնակազմը` անապատային և լեռնային տարածքներում: Մեքենայի արժեքը կազմում է 1.5 մլն ռուբլի: Նախատեսվում է ամեն ամիս 30-ական մեքենա արտադրել:



